Սպանված 6 հայ զինվորները եղել են գերիներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 27-ին Արցախի Մարտունու շրջանում դաժանաբար սպանված 6 հայ զինվորականները եղել են գերիներ, որոնք գերեվարվել էին Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից հետո՝ ենթադրաբար Հադրութում։
Ընդ որում, նրանցից ոմանց գերեվարելու կադրերը եւս նախկին ադրբեջանցիները դրել էին շրջանառության մեջ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 29-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել՝ 6 հայ զինվորի դաժան սպանության մասին։
Ըստ տեսանյութերի` նկարահանումը կատարվել է դեկտեմբերի 27-ին, որտեղ ադրբեջանցի զինվորականը ասում է, թե նույն օրը դիվերսանտների կողմից սպանված Էլմիր Համբարովի վրեժը լուծված է։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



