Սահմանադրական դատարանը 2020թ․-ին տնտեսել է 106 մլն դրամ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2020 թվականին Սահմանադրական դատարանի կարիքների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների ընդհանուր տնտեսումը կազմել է 106 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ պաշտոնական կայքից։
«106 միլիոն դրամից 63.2 միլիոն դրամը գոյացել է տարեկան ֆինանսական ամփոփման արդյունքում։ Իսկ 43 միլիոն ՀՀ դրամը ՀՀ Կառավարության պահուստային ֆոնդին էր ուղղվել ավելի վաղ՝ 2020 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Տարեկան ֆինանսական ամփոփման արդյուքնում գոյացած 63.2 միլիոն ՀՀ դրամից մոտ 52 միլիոն ՀՀ դրամը գոյացել է Սահմանադրական դատարանի աշխատավարձերի եւ պարգեւավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցների տնտեսումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



