Մենք մեր պայքարը կիսատ թողնելու իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր դադար կամ պարտություն կարող է վերջինը լինել. Տիգրան Աբրահամյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՇատ արագ մենք մեր համար պետք է որոշենք, թե արդյո՞ք մեր պարտությունը դատավճիռ է, թե՞ ոչ։
Ես սա դատավճիռ չեմ համարում։
Պատմությունը բազմաթիվ օրինակներ ունի, թե ինչպես են պետությունները պարտվում, սակայն դրանից հետո, արագ ոտքի կանգնում, թափ տալիս իրենց ու անհուսալի թվացող իրավիճակից դուրս գալիս։
Ավելին, քիչ չեն դեպքերը, երբ պարտված երկրները տարիների, տասնամյակների ընթացքում կտրուկ իրավիճակ են փոխում ոչ միայն երկրի ներսում, այլ ռեգիոնալ, աշխարհաքաղաքական իրադրությունում։
Այս ու առաջիկա ամիսներն իրականում ցույց կտան, թե ինչ ճանապարհ կընտրի քաղաքացին, մեր կողքին ապրող մարդը, մենք։
Դրանից է կախված մեր ճակատագիրը, ապագան ու այն, թե առաջիկա տասնամյակներում ինչ կարգավիճակում կլինի Հայաստանը, Արցախը, հայը։
Մենք կապրենք մեր հայրենիքո՞ւմ, թե՞ այնտեղ որտեղ կկարողանանք փախչել կամ մազապուրծ լինել ցեղասպանությունից։
Մենք մեր պայքարը կիսատ թողնելու իրավունք չունենք, որովհետև յուրաքանչյուր դադար կամ պարտություն կարող է վերջինը լինել։
Ի դեպ, պայքարի տակ չպետք է հասկանալ նեղ քաղաքական, ներթիմային գործընթացներ կամ ինտրիգներ, իմ նշած պայքարը պետք է հասկանալ բառի ամենալայն իմաստով։
Պայքար՝ հայի գոյությունը պաշտպանելու, հայի կյանքն իր բնօրրանում ապահովելու համար, իսկ դրա սպառնալիքն այսօր չափազանց մեծ է։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
3
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



