ՃՏՊ Դարակերտ գյուղում․ կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 1-ին, ժամը 20:15-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղուկասավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Դարակերտ գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «ԳԱԶ-2410» (վարորդ՝ Էդգար Հ․, ծնված 1987 թ․) և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։
Փրկարարները «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



