Ադրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում են. Mediaport (տեսանյութ)
ՎԻԴԵՈԱդրբեջանցի զինծառայողները Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքում են: Mediaport թելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում շարք կանգնած զինված ադրբեջանցի զինվորականներ:
Այսօր Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմը արդեն գյուղում են. «Ժողովուրդ ջան, ամեն ինչ պրծավ, եկան ադրբեջանցիք… էլ բան չկա անելու: Մինչև ամսի 5-ը վերջնական ժամանակը տվեցին, իրանք արդեն պոստերը դրել են: Ամսի 5-ի առավոտը ստեղ ոչ մեկ չպիտի մնա՝ անասուն անցավ իրանցն ա, մարդ անցավ իրանցն ա»,- հայտնել էր համայնքապետը:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին են մոտեցել ադրբեջանցիները և ժամանակ են տվել մինչև դեկտեմբերի 30-ը տներն ազատել:
Տեսանյութն՝ այստեղ։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



