Հոկեյի աշխարհի երիտասարդական առաջնություն․ հայտնի են կիսաեզրափակչի մասնակիցները
ՍՊՈՐՏՀոկեյի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Կանադայի ընտրանու հետ: Այս մասին հայտնի դարձավ Էդմոնտոնում կայանալիք մրցաշարի քառորդ եզրափակչի ավարտից հետո:
Քառորդ եզրափակչում ԱՄՆ-ի հավաքականը 5-2 հաշվով ջախջախեց Սլովակիային: ԱՄՆ-ի հավաքականը ռեկորդ սահմանեց աշխարհի երիտասարդական առաջնություններում ամենաերկար չոր շարքով․ ամերիկացիները 218 րոպե 53 վայրկյան գոլ բաց չեն թողել:
Այսպիսով, Ռուսաստանի հավաքականը 1/2 եզրափակչում կհանդիպի Կանադայի, ԱՄՆ-ի հավաքականները ՝ Ֆինլանդիայի ընտրանու հետ:
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչները կանցկացվեն Երևանի ժամանակով հունվարի 5-ի գիշերը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



