«Դավաճաններին ժողովուրդը չի հեռացնելու, այլ արժանապատվություն ունեցող հազարները․․․ ապագա մի կառուցեք ժողովրդի հույսին մնալով»․ Մհեր Մկրտչյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել․
«Հանգիստ թողեք ժողովուրդ բառը:
90-անների Արցախյան ազատամարտը ժողովուրդը չի հաղթել, այլ կոնկրետ հազարավոր զինվորներ և տասնյակ հրամանատարներ: Մնացածը այդ ամենին հետևում էին հեռուստացույցով: Ես` Մոսկվայի հանրակացարանից:
Դավաճաններին ժողովուրդը չի հեռացնելու, այլ արժանապատվություն ունեցող հազարները: Մնացածը հետևելու են Ֆեյսբուքով:
Շառլ Ազնավուրը, Հենոն, Վազգեն Սարգսյանը.........` ժողովուրդ չեն:
Սերժ Թանկյանը, Արսինե Խանջյանը, սպարապետի եղբայրը.........` ժողովուրդ չեն:
Նրանք բոլորը կոնկրետ մարդիկ են:
Հայ ազգը ծնել է և Մոնթե, և նիկոլ: Բայց կոնկրետ Մոնթեի մայրը ծնել է Մոնթեին, իսկ նիկոլի մայրը` նիկոլին:
Ապագա մի կառուցեք ժողովրդի հույսին մնալով` սա էր ասածս)))..»։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



