Շուռնուխի բնակիչներին, հայ և ռուս սահմանապահներին մատաղ է բաժանվել
ԲԼՈԳԳորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել` կից նշելով.
«Շուռնուխի բնակիչների հետ համատեղ նախաձեռնությամբ ու Տեր Ահարոն քհն. Մելքումյանի ձեռամբ, այսօր Բղենո Սբ. Նորավանքում կատարվեց մատաղի օրհնության կարգ: Մատաղը բաժանվեց Շուռնուխի բնակիչներին, հայրենանվեր հայորդիներին, սահմանապահներին, նաև՝ բարեկամ ռուս սահմանապահներին: Նպատակն էր՝ Սյունյաց քաջորդիների միասնության ուխտի ամրապնդումը և հաստատումը մեր սերունդներին հաղթական գալիք պարգևելու պարտավորվածության համոզմունքի մեջ:
Տեր հայրը հանդես եկավ գոտեպնդող խոսքով՝ շեշտելով, որ մենք պետք է ամուր կանգնենք մեր հայրենի հողին, ամուր պահենք մեր սահմանները, չներելով որևէ դավաճանական արարք` չընկճվենք, լծվենք հայրենիքը հետ բերելու նվիրական գործին»:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել



