Երևանում թալանել են Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետի տունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին ոստիկանության Մալաթիայի բաժին դիմած Երեւանի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Շիրինյանի ահազանգի փաստով:
Սերգեյ Շիրինյանը ոստիկաններին հայտնել է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 22:00-ից մինչեւ հունվարի 1-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Վեգների փողոցում գտնվող իր տան պատուհանը բացել են, մտել տուն:
Տուն ժամանած ոստիկաններին եւ քննիչներին Ս. Շիրինյանը հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, իսկ բնակարանից հափշտակել են խոշոր չափի գումար, ոսկյա զարդ, ժամացույցներ եւ պնեվմատիկ ատրճանակ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



