Հայտնի են ատամների գույնը փոխող մթերքները
ԼԱՅՖNewsarm.live-ը գրում է
Ատամների գույնի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն ամինաթթուներով և գունանյութերով մթերքները: Դրանք թվարկել է Բորովսկու անվան համալսարանի Ատամնաբուժական ինստիտուտի տնօրեն Իրինա Մակեևան: Այս մասին գրել է «Москва» գործակալությունը:
Մակեևայի համաձայն՝ խոսքը գնում է հապալասի, սև հաղարջի, մարինացված բազուկի, բալի, բալի հյութի, կարմիր գինու, ինչպես նաև ներկված գազավորված ըմպելիքների, շատ համեմունքների և սոուսների մասին:
Ատամնաբույժը նշել է, որ ատամների գույնը կարող է փոխվել թեյի և սուրճի մշտական օգտագործման պատճառով: Թեյն ավելի ուժեղ է ներկում ատամները: Մասնագետը նշել է, որ այդ ըմպելիքներից յուրաքանչյուրի օգտագործումից հետո պետք է ողողել բերանը կամ հատուկ ատամի փրփուր կիրառել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



