Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1100 բնակչի, այդ թվում՝ 138 երեխայի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՌուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շարունակում է օգնություն ցուցաբերել ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ ԼՂ-ի այլ բնակավայրերում, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում բժշկական օգնություն է ստացել ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա:
Նշվում է, որ բնակիչների դժգոհությունները մեծամասամբ կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման հետ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



