Մատաղիսում հայտնաբերվել է 4 հայ զինծառայողի աճյուն, հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար Հադրութում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ կաշխատեն մեկական խմբեր․ ԱԻՊԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտական գործողությունների՝ Մատաղիսի հատվածում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 հայ զինծառայողի աճյուն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Հունվարի 5-ին Մատաղիսի տարածքից հայտնաբերվել է զինծառայողի ևս 4 մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,- ասաց Թադևոսյանը:
Նա հավելեց, որ հնարավոր ողջ մնացածներին որոնելու համար մեկական խմբեր կաշխատեն Հադրութի տարածքում և Ֆիզուլի-Հադրութ ուղղությամբ:
Նշենք, որ հունվարի 5-ի դրությամբ, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1188 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



