Այս ձմռան 5 ամենանորաձև գլխարկները (լուսանկարներ)
ԼԱՅՖWnews.am-ը գրում է.
Ցրտին երբեմն անհնար է քայլել առանց գլխարկի։ Հաճախ այս աքսեսուարը ոճին թարմություն է հաղորդում եւ հանդիսանում դրա բաղկացուցիչ մասը։
Wnews.am-ը ներկայացնում է սեզոնի հինգ ամենանորաձեւ գլխարկները։
ԲԵՐԵՏ
Այս գլխարկները հաճախ ասոցացվում են Ֆրանսիայի հետ։ Հենց ֆրանսուհիների կերպարն էլ հանդիսացավ դիզայներների ոգեշնչման աղբյուր։ Բացի ընդունված մոդելներից, նորաձեւ են նաեւ գործած բերետները։ Դիզայներները պնդում են, որ բերետները սազում են ցանկացած կերպարի, սակայն առավել շատ համապատասխանում են ալիքավոր վարսեր ունեցողներին։
ՄՈՐԹՅԱ ԳԼԽԱՐԿՆԵՐ
Սեզոնին շարունակում են նորաձեւ մնալ մորթյա գլխարկները։ Դրանք կարելի է համադրել գրեթե ամեն ինչի հետ։ Պետք չէ հրաժարվել ականջներով մորթյա գլխարկներից, որոնք զգեստապահարանի ամենանորաձեւ աքսեսուարը կարող են համարվել։
ՇԱԼԵՐ
Նորաձեւ են համարվում նաեւ գլխին կապած թեթեւ շալերը, որոնք կարելի է հանդիպել Dolce & Gabbana-ի հավաքածուներում։ Նմանատիպ հետաքրքիր նորաձեւ փորձարկում է արել նաեւ Kenzo-ն։
Հոկեյան շլյապաներն ու շլեմները հաճախ նորաձեւություն են փոխադրվում սպորտից։ Սեզոնի թրենդ են համարվում ահա այսպիսի գլխարկները.
ԳՈՐԾԱԾ ԳԼԽԱՐԿՆԵՐ
Շատերս էինք մանուկ հասակում կրում այնպիսի գործած գլխարկներ, որոնք հայտնվել են աշխարհահռչակ դիզայներներ Dolce & Gabbana-ի, Markus Lupfer -ի նոր հավաքածուներում։















