Կործանարար պատերազմ կլինի. Ահմադինեժադը նամակ է հղել Ռոհանիին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը նախագահ Հասան Ռոհանիին նախազգուշացրել է Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում ծրագրվող «նոր կործանարար պատերազմի» մասին, գրում է MEMO-ն:
«Աշխարհի տարբեր լրատվամիջոցներում հրապարակված բոլոր իրադարձությունները, դիրքերը եւ լուրերը ցույց են տալիս, որ Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցում նոր կործանարար պատերազմ է նախատեսվում»,- գրել է Ահմադինեժադը գործող նախագահին ուղղված նամակում` հավելելով, որ «բոլոր պաշտոնական անձինք պետք է կանխեն պատերազմի բռնկումն անհրաժեշտ եւ անհապաղ միջոցների ձեռնարկման ճանապարհով»: «Ես ակնկալում եմ, որ դուք` որպես Իսլամական Հանրապետության նախագահ, կանեք ամեն ինչ այս ուղղությամբ` պատերազմի բռնկումը կանխելու համար»,- հավելել է նա:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը



