Բելառուսը փոխել է իր զինանշանը. այժմ այնտեղ շատ է Եվրոպան և քիչ՝ Ռուսաստանը
ՔԱՂԱՔԱԿԱՆԲելառուսում ուժի մեջ է մտել «Պետական խորհրդանիշերի մասին» օրենքը, որի համաձայն՝ հաստատվել է նորացված ազգային զինանշանը: Դրա ընդհանուր տեսքը շատ չի փոխվել, միայն որոշ մանրամասներ են շտկվել. հայտնում է Tut.by- ն:
Հիմնականում փոխվել են զինանշանի գույները, նաև՝ մայրցամաքների գույնը զինանշանի ներքևի մասում: Երկրագունդն էլ մի փոքր շրջվել է. այժմ այն ավելի շատ Եվրոպայի կողմն է, քան Ռուսաստանի:
Զինանշանի արտաքին տեսքը փոխելու մասին օրինագիծը մշակվել է 2020-ի սկզբին: Արդարադատության նախարար Օլեգ Սլիզևսկու խոսքով՝ զինանշանն ավելի խաղաղասեր է դարձել, «որպեսզի դրականորեն ընկալվի ինչպես Բելառուսում, այնպես էլ միջազգային ասպարեզում»:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



