Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել, նրանց ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 6 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Հադրութի շրջանի Թութակ տեղամասից դեպի Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Զոհված զինվորների մարմիններն անճաչանելի են, բայց նրանց ինքնությունը պարզ է, որովհետեւ զինվորական գրքույքներ ունեին։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի եւ Ասկերանի վերին ենթաշրջանի ուղղությամբ»,- ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, որ մինչ օրս հայտնաբերվել է 1194 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



