Լենինգրադի մարզում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է ընկել, երեք մարդ զոհվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼենինգրադի մարզում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է ընկել, երեք մարդ զոհվել է: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների նախարարությունում, վթարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռը բարձրացել է Լոմոնոսովի շրջանի «Գոստիլիցա» օդակայանից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ-ի Մի-8 ինքնաթիռ: Առողջապահության մարզային կոմիտեն հայտնել է, որ վթարի հետեւանքով երեք մարդ է զոհվել: ԶԼՄ-ներում ու Telegram-ալիքներում նաեւ հայտնում են, որ երեխա է տուժել, բայց այս տեղեկությունը չի հաստատվել, հավելել է կոմիտեն:
ԱԻՆ մարզային վարչության տվյալներով՝ զոհերը եղել են երկու տղամարդ եւ մեկ կին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



