Երևան, 09.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Սյունիքի մարզային գերակայությունները քննարկելու նպատակով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ն Սյունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:

«Ես մի քանի շաբաթ առաջ եմ եղել Սյունիքում և անձամբ ծանոթացել իրականացված աշխատանքներին, մասնավորապես՝ Կապանում, և զգացել եմ այն դրական ազդեցությունը, որ այդ աշխատանքներն ունեցել են ինչպես, ընդհանուր առմամբ, քաղաքային միջավայր ձևավորելու, այնպես էլ մարզի արդյունաբերության, տնտեսության զարգացման առումով: Որպեսզի կարողանանք լուրջ և էական զարգացում ապահովել, մենք պետք է կարողանանք պահել ու պահպանել եղածը: Ինչու՞ եմ այս խնդրին ուշադրություն դարձնում, որովհետև կասկած չունեմ, որ ձեզ էլ է հայտնի միջազգային շուկաներում մետաղի գների անկման հետևանքով Հանրապետության լեռնահանքային արդյունաբերության ոլորտում, մասնավորապես՝ Սյունիքի կոմբինատներում ստեղծված դժվարին իրավիճակը: Իհարկե, մենք շնորհակալ պետք է լինենք սեփականատերերին, այդ կոմբինատներում աշխատող կոլեկտիվներին, որոնք ամեն ինչ անում են, որ գրեթե զրոյական շահույթի պայմաններում պահպանեն ձեռնարկությունների բնականոն աշխատանքը: Եվ այս իրավիճակում մարզի ղեկավարության՝ մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է՝ ցուցաբերել ամենայն աջակցություն այդ ձեռնարկություններին:

Հաջորդ ոլորտը, որը իմ կարծիքով, մեծ ներուժ ունի՝ զբոսաշրջությունն է: Տաթևն իր վանական համալիրով, ճոպանուղով, մեր հարավի, այսպես կոչված, զարդն է՝ ձգող մագնիսը: Վստահ եմ՝ ձեզ էլ է հայտնի, թե ամեն տարի որքան է ավելանում Տաթև այցելող զբոսաշրջիկների թիվը՝ լինեն նրանք օտարերկրացիներ, թե տեղացիներ. մի քանի տասնյակ անգամ ավելացել է այդ մարդկանց թիվը: Մենք պետք է կարողանանք որոշակի խնդիրներ լուծել: Նախ` պետք է կարողանանք կապել Վայոց Ձորի և Սյունիքի զբոսաշրջային երթուղիները: Սա մի ամբողջական շղթա պետք է լինի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մ արզերն իրար շարունակություն են կազմում, և զբոսաշրջիկների համար շատ հարմար է ամեն անգամ չվերադառնալ Երևան, այլ շարունակել ճանապարհը: Երկրորդ՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ մեր պատմամշակութային հուշարձանները գտնվեն բարեկարգ վիճակում: Ամենակարևորը՝ այնտեղ սեփական նախաձեռնություններով, առանց նախագծերի ինչ-որ կառույցների կամ անհարկի միջամտության դեպքեր չլինեն, բացառվեն: Անթույլատրելի է փչացնել բնությունը և հատկապես այն բնությունը, որ շրջապատում է այդ պատմամշակութային հուշարձանները: Շատ խիստ մոտեցում պետք է ցուցաբերվի այս հարցին:

Մենք այս տարի արդեն կհայտարարենք մրցույթ և հաջորդ տարվա գարնանից կսկսենք մեր երկրի պատմության մեջ ամենամեծ ծրագրի՝ «Հյուսիս-հարավ»-ի շինարարությունը՝ հարավային հատվածից: Գարնանը կսկսվի Ագարակ, Քաջարան հատվածի շինարարությունը՝ 150 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ, և այստեղ էլ մենք դարձյալ տեղական ինքնակառավարման մարմինների, մարզպետարանի աջակցության կարիքը ունենք: Մարդիկ պետք է հասկանան, որ այն անօրինական շինությունները, որ կառուցվել են ճանապարհի այդ հատվածում, պետք է ստանան համարժեք գնահատական: Սա՝ մեկ: Երկրորդ՝ անշուշտ, այդ հատվածում մի փոքր ավելի քիչ, բայց հետագա հատվածներում անհրաժեշտություն է առաջանալու սեփական հողատարածքների հետգնում: Եվ այս առումով էլ մարդկանց հետ պետք է բացատրական աշխատանքներ տանել, որպեսզի չխոչընդոտեն ծրագրի իրականացումը: Այդ ծավալի շինարարությունը, անկասկած, նաև զգալի հավելյալ աշխատատեղեր է ապահովելու: 

Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հինգ միլիարդ դրամից ավելի ներդրում ենք կատարել Սյունիքի առողջապահական համակարգում: Վերանորոգել ենք Գորիսի, Կապանի հիվանդանոցները: Շուտով կբացենք Մեղրիի նորակառույց հիվանդանոցը: Բայց, այդուհանդերձ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարզից դուրս բժշկական օգնության դիմողների քանակն էապես չի կրճատվում, չնայած այն հանգամանքին, որ Սյունիքը մեր ամենահեռավոր մարզն է: Ուրեմն, այստեղ խնդիր կա, և մարզպետարանը դրա լուծման ուղղությամբ շատ մեծ աշխատանք ունի կատարելու: Ժամանակակից առողջապահական հաստությունը միայն լավ պայմաններն ու ժամանակակից սարքավորումները չեն: Այստեղ նաև մասնագետների խնդիր կա, և այդ խնդիրը պետք է լուծել: Սյունիքից բազմաթիվ մարդիկ են ուսանում Երևանի բժշկական ուսումնական հաստատություններում: Մասնագետների հետ պետք է աշխատել, ստեղծել պայմաններ, որպեսզի ետ վերադառնան:

Իհարկե, մարզը մեծ հնարավորություն ունի անասնաբուծության զարգացման բնագավառում: Մենք շարունակելու ենք հեռավոր արոտավայրերի ջրարբիացման ծրագրերը, բայց որպեսզի անասնապահությունը Սյունիքում լրջորեն զարգանա, անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ զգան իրենց աշխատանքի արդյունքը, կարողանան վաճառել: Եվ այս առումով, պետք է շատ լուրջ աշխատանքներ ծավալել կաթի վերամշակման ձեռնարկություններ ստեղծելու ուղղությամբ: Պետք է ներդրողներ գտնել և, միգուցե առաջին հերթին, Սիսիանի տարածաշրջանում: Պետք է այնպես աշխատել, ինչպես՝ Կապանի տարածաշրջանում պտղի, հա տապտղի վերամշակման ձեռնարկության գործարկման դեպքում: Ես վստահ եմ, որ մեր առևտրային բանկերն էլ կօժանդակեն հավելյալ միջոցներով, որպեսզի այդ ձեռնարկությունը կայանա: Բայց նաև չափազանց կարևոր է աշխատանքը Գյուղատնտեսության նախարարության մասնագետների հետ: Բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ, ֆերմերներ պանիր են արտադրում տարածաշրջանում, սակայն արտադրում են ամենատարբեր տեսակի: Պետք է այնպես անել, որ այս մարդիկ միավորվեն միությունների մեջ, արտադրեն այնպիսի տեսակի պանիրներ, որպիսիք շուկայում պահանջված են: Ես տեղյակ եմ, որ ԳյուղատնտեսութÕ �ան նախարարը եղել է այնտեղ, և որոշակի պայմանավորվածություն կա, բայց մենք դանդաղ ենք առաջ շարժվում այս ուղղությամբ: Մարդիկ եթե տեսնեն՝ շահույթ ունեն այդ գործից, անպայման, դրանով զբաղվելու են:

Սյունիքում շատ մեծ նշանակություն են տալիս գիտելիքին, կրթությանը: Մենք վերջին տարիներին այնտեղ ներդրումներ ենք կատարել, բայց հիմա մեծ ծրագիր ենք նախատեսում դպրոցաշինության բնագավառում, ավելի ստույգ՝ իրականացնելու ենք հաջորդ տարվանից: Եվ բնական է, որ այդ ծրագրում ներառված են նաև Գորիսի, Կապանի, այլ բնակավայրերի դպրոցները: Այստեղ ևս մեծ ներդրումներ ենք կատարելու: Ամեն անգամ, երբ ես ուսումնական տարվա արդյունքներով պարգևատրումներ եմ կատարում Նախագահի նստավայրում, մեդալակիրների շարքում, անպայման, սյունեցիներ են լինում: Պայծառ երեխա ներ են: Մենք պետք է կարողանանք զարգացնել այդ արդյունքները, կարողանանք կոլեկտիվները համալրել նաև ուսուցչական որակյալ և երիտասարդ կադրերով»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, խորհրդակցության սկզբում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանգամանորեն ներկայացրել է ըստ ոլորտների Սյունիքի մարզում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքները, առկա հիմնախնդիրներն ու զարգացման ծրագրերը: 
Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին և Սյունիքի մարզպետին hանձնարարել է գրեթե զրոյական շահութաբերության պայմաններում աշխատող հանքարդյունաբերական ընկերություններին աջակցության նպատակով մարզի հանքարդյունաբերական ձեռնարկությունների հետ խնդիրների համատեղ հաղթահարման աշխատակարգ որդեգրել՝ միտված ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով արտաքին ֆինանսական միջոցների ներգրավման հարցում պետության աջակցությանն ու անմիջականորեն տեղային կարգավորման ենթակա հարցերում առավ ել օժանդակություն ցուցաբերելուն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է Սյունիքի մարզի առանձին տարածաշրջաններում պտուղ-բանջարեղենի և անասնաբուծական մթերքի վերամշակման, սննդամթերքի անվտանգության ապահովման և արտահանման շղթայի կատարելագործման նպատակով՝ քննարկել ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող առաջիկա ծրագրերի շրջանակներում Սյունիքի մարզում ժամանակակից սպանդանոցների, ինչպես նաև սառնարանային տնտեսությունների կառուցման և գործող արտադրությունների վերազինման ծրագրերին համակողմանի աջակցություն տրամադրելու հնարավորությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը:

Մարզի զբոսաշրջության ներուժի բազմակողմանի զարգացման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ՀՀ մշակույթի նախարարի և ՀՏԶՀ տնօրենի հետ համատեղ մարզի զբոսաշրջության զարգացմանն ուղղված առաջիկա ծրագրերում ներառել Սյունիքի մարզի հիմնական զբոսաշրջային հանգույց հանդիսացող Գորիս և Մեղրի համայնքները և մարզի մշակութային ժառանգության առանձին արժեքները՝ նախատեսելով անհրաժեշտ ենթակառուցվածքների և զբոսաշրջային արդյունավետ ծառայությունների մատուցման կարողությունների (այդ թվում՝ հյուրատների, արհեստագործական արտադրամասերի, օրգ անական սնունդ և ըմպելիք արտադրող գործող և սկսնակ ՓՄՁ-ների խրախուսում, կառավարման ոլորտի հմուտ աշխատուժի պատրաստում) զարգացման աշխատանքներ՝ համապատասխան առաջարկությունների ձևավորման գործընթացում ներառելով տեղական ինքնակառավարման մարմիններին և զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների միավորումներին:

Մարզային առողջապահական համակարգի արդիականացման և կառավարման բարելավման նպատակով ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարի հետ համատեղ ուսումնասիրել մարզի առողջապահական համակարգի ծավալուն արդիականացման արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման, այդ թվում՝ մարզային բժշկական կադրերի վերապատրաստման և առանձին նեղ մասնագետներով ապահովման հստակ միջոցառումներ ձեռնարկելով: 

ՀՀ Սյունիքի մարզպետին հանձնարարվել է համակողմանի աջակցություն ցուցաբերել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությամբ նախատեսված Քաջարան-Ագարակ հատվածի հողերի օտարման ծրագրի անխափան իրագործմանն ու շինհրապարակների պատշաճ նախապատրաստման ընթացքին, ինչպես նաև ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ համատեղ խիստ հսկողություն սահմանել մարզի զբոսաշրջային հանգույցների և մշակութային ժառանգության օբյեկտների հարևանությամբ գտնվող տարածքների քաղաքաշինական զարգացման կանոնակարգման ուղղությամբ:

Մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ-ին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ առաջնահերթություն տրամադրելով համայնքների կրթական հաստատությունների հրատապ հիմնանորոգման խնդիրներին:

 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հաղթանակի զբոսայգում ենՎստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու nւժը․ Նաիրի Սարգսյան «Տրոլների ֆաբրիկան» պատրաստ է. ինչպես է աշխատում Փաշինյանի քարոզչական մեքենան և ինչ սպասել 2026 թվականի ընտրություններից առաջ Արցախի ժողովուրդն ունի իր հայրենիք վերադառնալու անքակտելի իրավունք. Էդմոն Մարուքյան Մայիսի 9-ը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարի, հերոսության և ազգային արժանապատվության ոգին. ՀայաՔվեԵրասխի կիսակառույց գործարանը որպես Նիկոլի պահած ինքնիշխանության լավագույն օրինակ. Էդմոն ՄարուքյանՀիբրիդային պատերազմի անվան տակ՝ ազդեցության նոր մեխանիզմներ Մենք հավատում ենք, որ միասին կարող ենք կառուցել ուժեղ, անվտանգ և արժանապատիվ հայրենիք. Գագիկ ԾառուկյանԲՀԿ նախընտրական ցուցակի պատգամավորության թեկնածուները այցելեցին անմար կրակի մոտ. տեսանյութՏնտեսական բարեփոխումները հաճախ ցավոտ են լինում, բայց դրանք չպետք է լինեն կործանարար. Հրայր ԿամենդատյանՀայ ժողովուրդը պայքարում է հրեշավոր համակարգի դեմ, որ հայ մնա. Մենուա Սողոմոնյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Հաղթանակ» զբոսայգին (ուղիղ) Ինչպիսի եղանակ կլինի մայիսի վերջում ՀայաստանումՄեր երկրում իշխանության եկած անհայրենիք թափառաշրջիկները վատնեցին այս փառահեղ հաղթանակը, սկուտեղի վրա Շուշին մատուցեցին թշնամուն. Ա. ՉալաբյանՈւրախ, միասնական , ուղղակի անմոռանալի օր. շնորհակալ ենք բոլորիցդ, մեր սիրելիներ. Նարեկ ԿարապետյանԱրևմուտքը կամաց-կամաց փորձում է լեգիտիմացնել Հիտլերի և նրա դաշնակիցների գաղափարները. Մհեր ԱվետիսյանՔարոզարշավի մեկնարկն ու իշխանության վախերը Աշխարհում քննարկվող հանտավիրուսը․ կա՞ վտանգ Հայաստանի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և Խաղաղության տոնի առթիվ Վարչապետ լինելն ավելի կարևոր չէ, քան Հայաստանի լինելը. Էդմոն ՄարուքյանԱյսօր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է Ալիևը Արցախի, մեր պայքարի, դրա արդյունքների մասին ավելի հարգանքով է խոսում, քան Փաշինյանը․ Վահե Հովհաննիսյան Վթարի հետևանքով սատկել է բնություն բաց թողնված ազնվացեղ եղջերուներից մեկը. ՇՄՆ-ն կոչ է անում վարորդներին զգոն լինել Ձերբակալվել են խուլիգանություն կատարած և Շենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածած անձինք ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Հայը դավաճան լինել չի՛ կարող. Մհեր ԱվետիսյանՎթար է. ջուր չի լինելու Նոր տվյալներ՝ հանտավիրուսից. ի՞նչ իրավիճակ է Հայաստանում Նույնիսկ քաղցկեղ․ ԱՀԿ փորձագետը զգուշացնում է մարմելադի վտանգների մասին Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է բաժանարար գոտու ծառերին, ապա երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Պուտինը և Լուկաշենկոն հանդիպել են Կրեմլում «Ռեալը» բանակցություններ է սկսել Ժոզե Մոուրինյուի հետ՝ նրան վերադարձնելու նպատակով Ուրախ եմ հայտարարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում եռօրյա զինադադարի մասին․ Թրամփ Մենք երբեք թույլ չենք լինելու. մի՛ կասկածեք․ Սամվել Կարապետյան«Երևանի գինու օրերը» փառատոնի օրերին մի շարք փողոցներ փակ կլինեն Մեր հաղթանակները գալիս են․ Սամվել ԿարապետյանMicrosoft-ը բացատրել է Windows-ի թարմացումների երկար տեղադրումը Երկամարտի 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Տպավորությունն այնպիսին է, որ ստելն այլևս ամոթալի չէ․ Ռոբերտ ՔոչարյանՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանԾառուկյանը պաշտոնական կարգավիճակ է ստացել Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարում Եվրամիությունը կարող է միջամտել ՀՀ ընտրություններին․ Ռուսաստանի ԱԳՆ Ժողովուրդ ջան, դուք ցույց տվեցիք, որ ուժեղ եք. Արամ ՎարդևանյանՏիմատին, Սևակ Խանաղյանը և Աննա Աստին մեկ բեմում ելույթ կունենան Երևանում Ինչպես է տնային կալանքի մեջ գտնվող Սամվել Կարապետյանն իր տան բակում շփվում աջակիցների հետՄենք միասին պարտավոր ենք պայթեցնել Ալիևի փչած փուչիկը, պիտի անենք սա շատ շուտով. ԿարապետյանԲոլորս գնում ենք մեր համայնքներ ու ասում, որ Հայաստանն ուժեղ է լինելու. Նարեկ ԿարապետյանԱլիևի մարզպետը հանձնեց հողերը, խայտառակեց մեզ. ժողովուրդ ջան, ինձ մենակ չթողնեք. Սամվել ԿարապետյանՎաղը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները այցելելու են Հաղթանակի զբոսայգի և Եռաբլուր զինվորական պանթեոն․ Էդմոն Մարուքյան