Ինդոնեզիական ինքնաթիռի կործանման վայրում մարմինների մասեր են հայտնաբերվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնդոնեզիական Sriwijaya Air ավիաընկերության ինքնաթիռի կործանման վայրում ոստիկանությունը մարմինների մասեր է հայտնաբերել: Բացի այդ, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մոտակայքում ծովում հայտնաբերվել են ենթադրաբար զոհված ուղեւորներին պատկանող իրեր: Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի ոստիկանության ներկայացուցիչը, հաղորդում է DW-ը:
Նրա խոսքով՝ մարմինների մասերի նույնականացման աշխատանքներ են սկսվել: Boeing 737-500 ինքնաթիռը, որը Ջակարտայից Բորնեո էր մեկնում, կորցրել է դիսպետչերների հետ կապը թռիչքից 4 րոպե անց: Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարի խոսքով՝ ինքնաթռիում գտնվել են անձնակազմի 12 անդամ եւ 50 ուղեւոր, այդ թվում 10 երեխա:
Sriwijaya Air ընկերության ղեկավարի խոսքով՝ ինքնաթիռը լավ վիճակում էր:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



