Հրդեհ «Դիլիջան Ազգային պարկ»-ում
ՎԻԴԵՈՀունվարի 9-ին, ժամը 17։50-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորանների վերջնամասում` անտառում, այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5-րդ պահաբաժնի մոտակայքում՝ «Հասանի Ուրթ» կոչվող հանդամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 21։13-ին: Անտառամիջյան տարածքում այրվել են չորացած տերևներ, փայտի թափուկներ, մացառուտ (մոտ 1 հա), խոտածածկույթ (մոտ 2 հա), 1 կաղնու ծառ և 5 ծառի կոճղ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Դիլիջան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



