Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Տեսանք հետպատերազմյան Արցախ, անցանք գրավված Շուշիի կողքով. հիմա նույնիսկ մտածում եմ Արցախում ապրելու մասին». Ստեփան Ղամբարյան

ԼԱՅՖ

Դերասան Ստեփան Ղամբարյանն Ամանորին ընդառաջ 6-օրյա այցով մեկնել է Արցախ, որտեղ արցախցի փոքրիկների համար Երևանի Սոս Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի անձնակազմով խաղացել են «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» ներկայացումը: Tert.am Life-ի հետ զրույցում Ստեփանն ասաց, որ Արցախ գնալու միտքը թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանինն է եղել:

«Ժողով եղավ, Արմանն ասաց իր մտքի մասին, որն էլ իրագործեցինք: 15 ներկայացում ունեցանք, խաղացինք ընդհանուր հաշվով մոտ 5000 երեխայի համար: Խաղացել ենք Ստեփանակերտում, Մարտակերտում, Ճարտարում և Ասկերանում՝ Մշակույթի տներում, դպրոցներում, թատրոնում: Երեխաների տրամադրությունը բարձր էր, ոգևորվել էին: Ծնողները, իհարկե, ընկճված էին, բայց պետք է աշխատեն, փորձեն շարունակել ապրել: Հիմա փորձում ենք գոնե փոքրերի համար ժպտալու առիթները շատացնել և նաև Հայաստանում ենք ներկայացումներ խաղում թե՛ փոքրիկ արցախցիների, թե՛ Հայաստանոի փոքրիկ հանդիսատեսի համար: Սա էլ մեր կռիվն է, մենք պետք է օգնենք միմյանց, որ կարողանանք այս իրավիճակից դուրս գալ» ,-ասաց նա:

Ստեփանի խոսքով՝ իր այս այցը տարբերվել է Արցախ կատարած իր մյուս այցերից: «Պետք է ասեմ, որ տպավորված եմ հետ եկել, շատ զգացմունքային այց էր, տարբերվում էր նախորդ այցերից, որովհետև տեսանք հետպատերազմյան Արցախ, անցանք գրավված Շուշիի կողքով: Հիմա նույնիսկ մտածում եմ Արցախում ապրելու մասին, հիմա մեր և Արցախի կապը շատ կարևոր է»,- ընդգծեց նա:

Դերասանը նշեց, որ պատերազմական շրջանն իր համար դեռ հաղթահարված չէ: «Այս փուլը չեմ հաղթահարել, անընդհատ ինքս ինձ հետ պայքարի մեջ եմ, դժվար է հաղթահարելը: Հետպատերազմյան տխուր, պարտված իրավիճակ է,- ասաց նա և հավելեց, որ պատերազմի շրջանում առաջնագծում հարազատներ է ունեցել,- Սահմանին այդ օրերին հարազատներ ունեի, որոնցից մեկը, ով ժամկետային զինծառայող է, հիվանդանոցում է, դեռ ուշքի չի եկել, բայց հույսով սպասում ենք, որ ուշքի կգա»:

Ըստ դերասանի՝ ինքն այս պահին իներցիայով է ապրում, երբեմն ինչ-որ բաներ ստիպված անելով, որովհետև այդ պահին ուրիշ տարբերակ չկաժ: Խոսելով պատերազմի ընթացքում իր երեխաների ապրումների մասին՝ Ստեփանն ասաց, որ նրանցից չեն թաքցրել իրավիճակը:

«Իրավիճակը երեխաներին ներկայացնում էինք այնպես, ինչպես կար, ամեն ինչ հասկանում էին, հույսով ու հավատով սպասում էին, տխրում էին: Չէի ցանկանա, որ մեր երեխաների սերունդը տեսներ այս ամենը: 90-ականներից մեզ մնացած բացասական լիցքերն ամեն դեպքում մինչև հիմա կան, այս օրերն էլ անպայման հետք կթողնեն այս սերնդի մեջ,- ասաց նա և հավելեց, որ երեխաներից չպետք է խլել հեքիաթի զգացումը,- Երեխաները չպետք է հեքիաթը կորցնեն, մենք իրենց համար ենք ապրում և եթե ուզում ենք ապագա, հայրենիքի համար պիտանի մարդիկ կերտել, պետք է կարողանանք երեխաներին ճիշտ դաստիարակել, ճիշտ ձևով, բարու մեջ մեծացնել: Նրանք պետք է մտածեն, որ բարին է հաղթում չարին»:

15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ