11 զոհված զինծառայողի աճյուն է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում երեկ դուրս է բերվել 11 աճյուն, որոնցից մեկը քաղաքացիական անձ է. Նա տարեց տղամարդ է՝ Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին NEWS.am ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այսօր երեք ջոկատ աշխատում է Հադրութում, մեկ ջոկատ՝ Ջաբրայիլում և Ֆիզուլիում»,- հավելեց Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1222 աճյուն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



