«Samsung»-ի ռոբոտը՝ որպես կորոնավիրուսային նոր նորմայի անհրաժեշտություն
ԼԱՅՖԳրեթե մարդու հասակի ռոբոտը լիքը լվացարանից վերցնում է ափսեն և զգուշորեն դնում աման լվացող մեքենայի մեջ: Այնուհետև նա սեղան է դնում՝ ծաղկամանի մեջ ծաղիկ տեղադրելով և գավաթի մեջ կարմիր գինի լցնելով: Նյութը վերցրել ենք «CNN»-ից:
«Samsung»-ի «Bot Handy» ռոբոտը շատ օգտակար է, հատկապես՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ, քանի որ շատերն աշխատում են, պատրաստում, ուտում և միայն ավելացնում լվացարանի կեղտոտ ափսեները: «Bot Handy»-ն հմուտ է և կատարում է շատ այլ գործեր: Այն ոչ միայն ավարտում է կիսատ թողած գործերը, այլև հիշեցնում է առաջիկա հանդիպումների մասին և ձգում Ձեր ոտքերը, եթե երկար ժամանակով նստած եք լինում:
Ռոբոտը դեռևս զարգացման փուլում է: Դրա արժեքը կամ թողարկման ժամկետը չեն նշվել:
«Ձեր տան տեխնոլոգիաները պետք է ավելի շատ աշխատեն՝ օգնելու ձեզ հարմարվել այս նոր նորմային», - նշել է «Samsung»-ը CES կայքում: