Հունվարի 12-ին որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի աճյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 12-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 7 զինծառայողի մարմին, 24news-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Չորս մարմին հայտնաբերվել է Ջաբրայիլից, երկուսը՝ Ֆիզուլիից, մեկը՝ Արցախի ու Սյունիքի մարզի միջանկյալ տարածքից։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվելու են Քարին տակ, Թալիշ-Մատաղիս և Հադրութի ուղղություններով», - ասաց Հունան Թադևոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 13-ից մինչ այսօր ընդհանուր առմամբ որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1229 մարմին:
Սոնա Գևորգյան
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



