Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աննախադեպ. Օսիպովի որդին վկայի կարգավիճակում փորձում է բեկանել քրեական գործի հարուցումը (լուսանկարներ)

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ՀԽՍՀ նախկին գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդի Վիկտոր Տեր-Հովսեփյանը բողոքարկում է դատախազության՝ քրեական գործ հարուցելու որոշումը, որ կայացվել է երեք ռուս գործարարների դիմումների հիման վրա: Բայց ամենաուշագրավն այն է, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարան նման բողոք է ներկայացրել՝ գտնվելով ընդամենը վկայի կարգավիճակում: Վկայի կարգավիճակ ունեցող անձը փորձում է բեկանել դատախազության՝ քրեական գործ հարուցելու մասին որոշումը: Սա աննախադեպ է:

Հիշեցնենք դեպքի նախապատմությունը: Հայաստանում մեծ գումարներ ներդրած ռուս գործարարներ Ալեքսեյ Կորեպանովը, Դմիտրի Աֆոնինը եւ Դմիտրի Կոտովը փորձում են իրավական պատասխանատվության ենթարկել Վիկտոր Տեր-Հովսեփյանին, ով, գործարարների խոսքով, իրենցից յուրացրել է 5 միլիոն դոլարի չափով գումար:

Կորեպանովը, Կոտովը եւ Աֆոնինը ցանկացել են բազմաբնակարան շենք կառուցել Երեւանում: Կորեպանովը, ծանոթ լինելով Վիկտոր Տեր-Հովսեփյանի հետ եւ վերջինից ստանալով հավաստիացումներ, թե իբր նա Երեւանի Արամի փողոցի 38 հասցեում գտնվող տան եւ հողամասի սեփականատերն է, ստեղծում է «Անսուր Ինվեստ» ՍՊԸ-ն, որի բաժնեմասերի 50 տոկոսը գրանցվել էր Ալեքսեյ Կորեպանովի, իսկ մյուս կեսը՝ Տեր-Հովսեփյանի մոր՝ Լյուբով Փիլոյանի անունով, հետո էլ գործի մեջ ներգրավում Աֆոնինին եւ Կոտովին: Կորեպանովը, Երեւան գալով պարզում է, որ Լյուբով Փիլոյանին «պատկանող» անշարժ գույքի սեփականության իրավունքը վիճարկվում է դատարանում: Իսկ ավելի ուշ պարզվել էր, որ այդ հողը իրականում չի էլ պատկանել Վիկտորի մորը: Հետագայում Վիկտոր Տեր-Հովսեփյանը ռուս գործընկերոջն առաջարկել է տարածք գնել Կասկադին հարակից վայրում եւ դրա համար նրանից խոշոր գումար է վերցրել, որով 2006 թվականին գնել է Երեւանի Անտառային փողոցի թիվ 116/3 հասցեում առկա հողատարածքները՝ գրանցելով դրանք իր ծանոթի՝ Արթուր Մանուկյանի անունով:

Ռուս գործարարների դիմումից հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնում օտարերկրյա ներդրողներին խարդախության զոհ դարձնելու դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու փաստի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ): Վիկտոր Տեր-Հովսեփյանը, սակայն, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց գործարարների շահերի ներկայացուցիչ, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, քրեական գործ հարուցելուց արդեն ավելի քան երեք ամիս անց ոչ թե կասկածյալի, այլ վկայի կարգավիճակում է: Եվ այդ կարգավիճակում էլ Տեր-Հովսեփյանը դատարան ներկայացրել է քրեական գործ հարուցելու որոշումը բեկանելու բողոք:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ընդամենը 2 րոպե տեւողությամբ դատական նիստ: Տեր-Հովսեփյանի շահերը դատարանում ներկայացնելու էր եկել փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, որը, ինչպես պարզվեց, լիազորագիր չուներ: Այդ պատճաով նիստը հետաձգվեց: Փաստաբան Մարտիրոյանին դուր չէր գալիս լրագրողների ներկայությունը դահլիճում: Նա 1in.am-ի լրագրող Սոնա Հարությունյանից պահանջում էր իրեն «չնկարել», բայց երբ պահանջեցինք օրենքով հիմնավորել իր պահանջը, փաստաբանը այդպես էլ չհիմնավորեց:

Դատական նիստին ներկա էր Հայատանում Ռուսաստանի դեսպանության բարձրաստիճան ներկայացուցիչ: Ինչպես տեղեկացանք «Վելեսի» նախագահ Մարինա Պետրոյանից, ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հետաքրքրված է իր քաղաքացիների շահերի պաշտպանությամբ եւ անգամ նամակով դիմել է ՀՀ իրավապահ մարմիններին՝ պահանջելով ՌԴ քաղաքացիների շահերի լիարժեք պաշտպանություն:

Մարինա Պողոսյանը նիստից հետո Past.am-ի եւ 1in.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած քրեական գործի առկայությանը, որեւէ քննչական գործողություն լրիվությամբ չի կատարվել: «Կենտրոն եւ Նորք-Մարաշ քննչական բաժնի քննիչ Ռուբեն Նազարյանի վարույթում գնտվող գործում չկա ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ: Իսկ Տեր-Հովսեփյանը գործում ներգրավված է որպես վկա: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ վկան չի կարող բողոքարկել քրեական գործ հարուցելու որոշումը: Պատկերացրեք՝ քրական գործեր կան, որի շրջանակում 50 վկա է ներգրավված, եւ հանկարծ վկաները բողոք են ներկայացնում դատարան: Ես կարծում եմ, որ դատարանը նման բողոքը չպետք է վարույթ ընդունի: Մենք ասում ենք՝ բա ո՞նց եղավ, որ Վիկտոր Տեր-Հովսեփյանը վկայի կարգավիճակում նման բողոք ներկայացրեց, մեզ պատասխանում են՝ ինքը ենթադրյալ մեղադրյալ է, այսինքն՝ երբ եւ որ կողմից հարմար է, հարցը ներկայացվում է այդպես»,- ասաց Մարինա Պողոսյանը:

Գործը վերահսկող դատախազ Նարեկ Խաչատրյանը մանրակրկիտ, 10 էջից բաղկացած ցուցում է ուղարկել քննիչին, թե ինչ գործողություններ պետք է իրականացվեն: Ըստ Մարինա Պողոյանի՝ եթե այդ ցուցումներից գոնե մեկը քննիչն իրականացներ, ապա գործն այսքան չէր ձգձգվի: «Սա միտումնավոր է արվում: Մարդիկ ուզում են քրեական գործի քննությունը անիմաստ ձգձգել, որովհետեւ դեռ ունեն չլուծված հարցեր»,- ասաց իրավապաշտպան ՀԿ նախագահը:

Նշենք, որ ռուս գործարարները հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն ցուցմունք են տվել քննիչներին:

Գագիկ Աղբալյան

Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն Ո՞ր դպրոցների երեխաները կստանան տրանսպորտի փոխհատուցում. նոր նախագիծ Տարադրամի փոխարժեքները հունիսի 21-ին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը Տուվայում տղամարդը hարձակվել է ամառային ճամբարի վրա․ մի քանի երեխա տnւժել է Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան Վրաստանում մի քանի ժամով փակել են Վերին Լարս տանող ճանապարհի հատվածը բեռնատարների համար Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Վրաստանը Հայաստանից ռեկորդային քանակությամբ ծաղիկներ է ներկրելՎենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար Իրանի հետ բանակցությունները վերաբերելու են միջnւկային ծրագրին և Լիբանանում hրադադարին. Վենս Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան ՀՕՊ հերթապահ միջոցներով nչնչացվել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 239 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Մինչ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնում էր «300 հազար ադրբեջանցիների» թեման, Նախիջևանում ընթանում էր «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ պետական համաժողովը․ Սուրենյանց Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր ԱԱ-2026․ Ունդավի դուբլը Գերմանիային դուրս է բերել ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆ Հունիսի 21-ի աստղագուշակ․ ինչ են հուշում աստղերը կենդանակերպի նշաններինԻնչպես է Եվրոպան պայքարում ծայրահեղ շոգի դեմ. Ֆրանսիան արգելում է ալկոհոլը, Գերմանիան եղանակային տագնապ է հայտարարումՎաղը ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Գերմանիայում անոմալ շոգի պատճառով ճանապարհները դեֆորմացվել են «Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլըՈւկրաինան հարվածել է Տյումենի նավթավերամշակման գործարանին «Ոսկե ծիրան»-ի այս տարվա Միջազգային մրցույթի ժյուրին գլխավորելու է Ջեսիքա Հաուսները Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Հայհիդրոմետի տնօրենը գրում է Փոթորիկներ, հեղեղումներ և շոգ․ ԱՄՆ-ում մարզական միջոցառումները հայտնվել են տապալման վտանգի առաջ Այսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Լուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում է Տավուշում կանխվել է հրդեհի տարածումը Թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ. ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Լիբանանը հայտնել է, որ մարտի 2-ից ի վեր իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է ավելի քան 4 000 մարդ ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Զբոսաշրջիկների միկրոավտոբուսի վթարի հետևանքով չորս մարդ է զnhվել․ Թուրքիա Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան