Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով վերականգնվել է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով հունվարի 14-ին ժամը 07:00-ից դադարեցվել էր հանրապետություն բնական գազի առաքումը:
Վերը նշված աշխատանքներն ավարտվել են նախանշված ժամկետներից շուտ և հունվարի 14-ին ժամը 23:00-ից վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հունվարի 13-ին տեղեկացրել էր, որ հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար, հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-36 ժամով պետք է ընդհատեր ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը: