Արցախում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ ռուս խաղաղապահների պատվաստումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ ռուս խաղաղապահների պատվաստումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին։
Նշվում է, որ նախօրեին հատուկ ջերմակոնտեյներներով «Спутник-V» պատվաստանյութի մոտ 2000 դեղաչափ են առաքել հատուկ նշանակության բժշկական ջոկատ հետագա օգտագործման համար:
Պատվաստումը կատարվելու է 2 փուլով. պատվաստանյութի առաջին բաղադրիչը բոլոր խաղաղապահներին կներարկեն մինչև հունվարի վերջ, երկրորդը՝ մինչև փետրվարի 21:
Նշվում է նաև, որ առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և ռազմական բժիշկները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



