Թուրքիան հայտնել է Արցախում Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կազմի մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանից և Թուրքիայից ժամանած 60 զինծառայողներ ծառայելու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման համատեղ դիտորդական կենտրոնում, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: «Որոշվել է հրադադարի ռեժիմի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը։ Այն Ադրբեջանի Աղդամի շրջանն է: Շինարարությունը սկսվել է: Առաջին փուլում այնտեղ կծառայեն 60 թուրք և ռուս զինծառայողներ: Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ մեկնել», - հայտնել է Չավուշօղլուն Sabah թերթին: Նա ավելացրել է, որ դա կլինի փոքր դիտարան՝ չնայած անհրաժեշտության դեպքում այն կարող է ընդլայնվել: «Եթե հետագայում անհրաժեշտություն առաջանա, մենք համաձայնության կգանք Ադրբեջանի հետ և միշտ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք», - հավելել է թուրք նախարարը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



