Էրդողանը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո իր ինքնազգացողության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի պատվաստման հաջորդ օրը հայտնել է, որ իրեն լավ է զգում, և 28 օրվա ընթացքում երկրորդ դեղաչափը կստանա: «Պատվաստումից հետո ես կողմնակի բարդություններ չունեմ, ինձ լավ եմ զգում, 28 օրվա ընթացքում պատրաստվում եմ երկրորդ դեղաչափը ստանալ», - լրագրողներին ասել է Էրդողանը: SinoVac չինական ընկերության կորոնավիրուսի պատվաստումը, որը սկսվել է հինգշաբթի օրը Թուրքիայում, կիրականացվի չորս փուլով: Նախ, պատվաստանյութը ստանում են բժիշկները և ռիսկի տակ գտնվողները, առաջին փուլում պատվաստումների ցանկում կներառվի շուրջ 9 միլիոն մարդ: Առաջին երկու օրվա ընթացքում պատվաստանյութ է ստացել շուրջ 500 հազար մարդ:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



