Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պարզ էր՝ ինչ է լի­նե­լու, երբ հար­ձա­կում­ներ սկսվե­ցին արժեքների դեմ»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ տարի, որպես պետություն և հասարակություն, փորձությունների փուլ մտանք։ Համաճարակային իրավիճակ և դրանից բխող սոցիալական ու առողջապահական խնդիրներ, բայց, իհարկե, մեծագույն հարվածը ստացանք աշնանը, երբ սկսվեց պատերազմ, որը մեզանից խլեց գրեթե ամեն ինչ։ Դրամատուրգ Լիանա Անթառանյանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ այսպես ստացվեց, նշում է՝ մենք երրորդ անգամ անկախություն էինք ձեռք բերել և փլատակների միջից կարճ ժամանակահատվածում երկիր ստեղծեցինք։ «Ինչո՞ւ է մեր ժողովրդի հիշողությունն այդքան կարճ։ Փորձություններից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկիրը ոտքի հանեց, էստաֆետը հանձնեց Սերժ Սարգսյանին։

Ինչո՞ւ մեր ժողովուրդն այսօր այսքան կույր եղավ։ Համեմատություններ էի անցկացնում այլ երկրների հետ, տեսնում էի, որ բավականին արագ զարգանում ենք, մարդիկ սկսել էին լավ ապրել, ես դա տեսնում էի իմ հարազատների օրինակով։ Լավ, ի՞նչ էին ուզում մարդիկ, Աստծո գա՞հն էին ուզում, էլ ի՞նչ պիտի լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Անթառանյանը։ Ընդգծում է՝ երբ 2018 թվականին մարդիկ սկսեցին կաթսաները թմբկահարել, դա հենց այնպես չէր։ «Գուցե ծիծաղելի, անհավանական, անգամ սնոտիապաշտական թվա, բայց պետք է ասեմ։ Այդ ամենի մեջ գոյություն ուներ ինչ-որ շամանական բան։ Ամբիոնից մի քանի անգամ կրկնում էին՝ դու ես, դու ես։ Խելացի, պաշտպանական պինդ բնազդներ ունեցող մարդիկ կարող էին պատնեշը դնել և չթողնել, որ բացասական էներգիան իրենց մոտենա։

Թույլ մարդիկ չկարողացան անել։ Շատ մարդկանց համար դա միակ ձեռքբերումն էր, նրանցից շատերը սեփական կատու չէին ունեցել, իրենց տան ասեղը թելել չէին կարողացել, բայց կարողացան Սերժ Ազատիչին «քշել»։ Դա իրենց կյանքի միակ ձեռքբերումն էր։ Նրանց թվում է, թե դա իրենք արեցին, բայց դա այսպես չէ։ Իշխանության զավթման մասին։ Հայտնի ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանն ասաց. «Մարտի 1-ը Ձեզ դաս չեղա՞վ»։ Նա նկատի ուներ այդ մեկ մարդուն։ Նայեք ասուլիսի կադրերը, տեսեք, թե նա ինչպես կծկվեց, ինչպես իրար եկավ, հասկացավ այդ խոսքերի իմաստը, բայց ժողովուրդը չհասկացավ, որովհետև մեր ժողովուրդը չտարբերեց «դու»-ն և «դուք»-ը։ «Դուք»-ը ժողովուրդը վերցրեց իր վրա։ Այժմ ժողովուրդն ուշքի է եկել։ Մի քանի ֆեյքերը քիչ խումբ են կազմում, նրանք քնած են և այդպես էլ մնալու են։ Ի՞նչ է, նրանց պատճառով մենք կործանվե՞նք»,-նշում է մեր զրուցակիցը։

Դրամատուրգի կարծիքով՝ այսօր ժողովուրդն առաջնորդի փնտրտուքի մեջ է։ «Իմ խորին համոզմամբ՝ այս պահին չկա առաջնորդ։ Մասնակցել եմ հավաքներին, լսել բոլորի խոսքը, գիտեմ, թե ինչ է կատարվում, չկա առաջնորդ։ 17 կուսակցությունները հավաքվեցին, բայց ոչինչ չկարողացան անել, մի պահ եփվեց, եռաց ամեն ինչ և կանգ առավ։ Գուցե այդ առաջնորդը դրսից եկած, ինտելեկտուալ և հզոր հնարավորություններ ունեցող մարդ լինի, որը կկարողանա վերականգնել այս փլատակները»,-ընդգծում է նա։ Մեր այն դիտարկմանը, թե այս գործընթացում ի՞նչ առաքելություն պետք է ունենա մտավորականությունը, Անթառանյանն ասում է՝ մեր մտավորականությունը շատ ուշացավ։ «Ուշացավ։

Դա պայմանավորված էր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով։ Մեկը համալսարանի դասախոսությունը չէր ուզում կորցնել, մյուսն իր դիրքը թատրոնում։ Բացասական ներգործություն ունեցավ այս առումով Արա Խզմալ յանը։ Տեղյակ ենք ներքին խմորումներից ու խոսակցություններից, որ նա ատամներով հազիվ պահում էր, որպեսզի պոռթկում չլինի, ասենք, թատրոններում։ Միևնույն ժամանակ գիտենք, որ նա էլ իր հերթին դժգոհություն էր հայտնում, որ հազիվ է կարողանում զսպել մտավորականներին և պետք է մի բան անել։ Ես առաջիններից մեկը բողոքի ձայն բարձրացրեցի։ Դրա պատասխանն էլ կա՝ ես իմ անկախ թատրոնի տնօրենն եմ, ոչ մեկից կախված չէի, չէի վախենում։

Ես փորձում եմ հասկանալ նրանց, ովքեր վախենում էին ձայն հանել, փորձում եմ հասկանալ, բայց չեմ ընդունում։ Մտավորականների հանդիպման ժամանակ ասել եմ՝ պետք է գնանք մարզեր, հանդիպենք մարդկանց հետ։ Նրանք դրա կարիքը շատ ունեն: Մարզերում մշակույթի կարիքը շատ ունեն»,-նշում է դրամատուրգը։ Հենց այս համատեքստում էլ հիշում է, թե ինչպես է վերջերս դերասանուհիներից մեկին առաջարկել նրա ներկայացումը տանել շրջագայությունների մարզեր, վերջինս պատասխանել է. «Ես իմ ներկայացումը քուչե՞քը գցեմ»։ «Ահա, թե ուր է հասել մեր մտավորականը, մշակութային գործիչը։ Մտավորականությունը դեռ երեք տարի առաջ պետք է ոտքի կանգներ, երբ ասացին՝ մշակույթի նախարարություն կարող է չլինել և միավորեցին այն։ Մշակութային գործիչները 2018 թվականին մեկ ամիս անց պետք է հասկանային, թե ինչ է կատարվում, երբ փակվեցին մշակույթի և սփյուռքի նախարարությունները, երբ ոմանք դուրս եկան հոգևորականների դեմ։

Մտավորականները հիմնականում լուռ էին, երբ հարձակումներ սկսվեցին լեզվի, գրականության, պատմության և այլ արժեքների դեմ։ Խոսում էին հիմնականում պատերազմ անցած զինվորականները, որոնք հասկանում էին նաև քաղաքականությունից և կանխազգում էին, թե ինչ է կատարվելու»,-նշում է մեր զրուցակիցը։ Հետաքրքրվում եմ՝ իսկ ինչպիսի՞ն կլիներ Կարեն Ջանիբեկյանի արձագանքը տեղի ունեցող իրադարձություններին. «Նա երևի յոթ անգամ պտտվել է գերեզմանում»։ Իսկ վերջում դրամատուրգն ասում է. «Մենք չենք փոխվում։ Մենք չգնահատեցինք մեր ունեցածը, չսիրեցինք մեր ձեռքբերումը, չարացանք այն մարդու նկատմամբ, ում հետ խրամատում էինք եղել, բայց նա կոչում էր ստացել, մենք՝ ոչ, ամենակարևորը՝ Արցախը մեզանից խռոված հեռացել է»,-եզրափակում է Լիանա Անթառանյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 3-ին «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ»Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ են նախատեսվում․ մանրամասներ Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի սահմանին Լույս չի լինելու Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում