Արագածոտնի «Տառերի պուրակ» կոչվող տարածքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և բախվել է ծառին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 15-ին, ժամը 12:45-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել է ձորակում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Քուչակ-Արտաշավան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. տուժածներ չկան:
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



