Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Հիմա ավելի շատ չեմ ուզում երկրից գնալ». Անի Խաչիկյանը՝ իր ապրումների և «Հարս չկայի» նկարահանումների մասին

ԼԱՅՖ

«Հարս չկա» սիթքոմի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները, որոնք դադարեցվել էին պատերազմական շրջանում, վերսկսվել են: Tert.am Life-ի հետ զրույցում սիթքոմում Բեթիին մարմնավորող դերասանուհի Անի Խաչիկյանն ասաց, որ պատերազմի մեկնարկից հետո առանց քննարկումների նկարահանումները դադարեցվեցին:

«Անկեղծ ասած, չէի մտածում, որ պատերազմից հետո նկարահանումները կվերսկսվեն, որովհետև ժանրը հումորային է, սովորական հեռուստասերիալ չէ, բայց հեռուստաընկերությունը որոշեց, որ նախագիծը կմնա: Առաջին եթերաշրջանի բոլոր կերպարների շարունակությունը կա, կան նաև նոր կերպարներ, զարգացումներ, կոնֆլիկտներ, իրավիճակներ, իմ կերպարի հետ կապված սցենարային կտրուկ փոփոխություններ չկան» ,- պատմեց նա:

Անիի խոսքով՝ ցանկացած տեսակի նկարահանումներին տրամադրվելն այս շրջանում բարդ էր, հումորային ձևաչափում ներկայանալը կրկնակի բարդ էր: «Ես դերասան եմ, եթե ուզում եմ այս ամենից հետո ինչ-որ ձևով օգտակար լինել, պետք է անեմ այն, ինչ կարողանում եմ, դա իմ մասնագիտական գործունեությունն է: Կյանքը պետք է շարունակել, աշխատանքին չվերադառնալու այլընտրանք չեմ տեսնում, ինչո՞ւ չվերադառնանք, այդ մտքի հակառակ կողմը չեմ հասկանում: Պետք է շարունակենք ապրել՝ վերանայելով անցյալը, դասեր քաղելով, սահմանելով նոր նպատակներ,- ասաց նա և հավելեց, որ ինչպես առաջ էր նպատակները կապում իր երկրի հետ, այնպես էլ հիմա,- հիմա ավելի մեծ եռանդով եմ դա պատկերացնում, ավելի շատ չեմ ուզում երկրից գնալ»:

Չնայած դրան՝ դերասանուհին նկատեց, որ իր համար նաև բարդ է համացանցում ինչ-որ բան հրապարակելը կամ տեսնելը՝ ինչպես են մյուսները համացանցային կյանք վերադարձել: «Այս իրավիճակի մեջ ապրելն արդեն իսկ բարդ է, իսկ նախկին արժեքաբանությանը վերադառնալը և՛ բարդ է, և՛ կոնֆլիկտային: Ես հասկանում եմ և՛ հանրությանը, և՛ իրենց էջերը վարող արտիստներին: Նորմալ արձագանք է, երբ իր տունը կորցրած մարդն արտիստին հարցնում է, թե ինչպե՞ս է նա իր կյանքով ապրում: Նաև նորմալ է, որ արտիստն ապրում է իր կյանքով: Այս ամենը բնական գործընթաց է, պետք է սովորենք ապրել այս նոր իրականության հետ» ,- ընդգծեց նա:

Անին նաև հայտնեց, որ բացի «Հարս չկա» սիթքոմն ունի նաև աշխատանքային այլ նորություններ: «Առաջիկայում կլինեն հետաքրքիր նախագծեր ներկայացումների և հաղորդումների տեսքով, բայց մանրամասներ ասել դեռ չեմ կարող: Թատրոնում երկու հետաքրքիր նախագծերի նախնական համաձայնություն կա»,- եզրափակեց նա:

Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ Ֆարմանյան