«Կոկա-Կոլա»-ի հայկական արտադրանքի վրա չկա ադրբեջաներենով տեքստ. հայտարարություն
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն արձագանքել է շրջանառվող այն տեղեկությանը, թե Հայաստանում ադրբեջանական արտադրության հյութեր են վաճառվում:
«Մեր ընկերության կողմից հայաստանյան շուկայում իրացման նպատակով արտադրվող կամ ներմուծվող ցանկացած ապրանքատեսակի փաթեթավորումը անցնում է վերանայման տարբեր փուլեր և խիստ համապատասխանում է ՀՀ և ԵԱՏՄ կիրառելի կարգավորումներին, փաթեթավորման վրա առկա են տվյալ կարգավորումներով պահանջվող լեզուներով սահմանված տեքստեր՝ հայերեն/ռուսերեն, որևէ փաթեթավորում չի պարունակում ադրբեջաներեն տեքստ, արտադրանքը համապատասխանում է որակի և անվտանգության միջազգային և տեղական պահանջներին»,-նշվում է ընկերության տարածած հայտարարությունում։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



