Գանձագողերն ավերել են հուշարձանի տարածքը, փորել և շրջել են գերեզմանաքարերը (ֆոտո)
ՖՈՏՈ«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ՝ ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության հուշարձանի պահապան Ռաֆիկ Մուրադյանը հերթական շրջայցի ժամանակ իրավախախտում է արձանագրել: Այս մասին հայտնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից:
Մարզի՝ Նավուր համայնքի (գտնվում է գյուղից 5 կմ հս-ամ, Նավուր-Իջևան ճանապարհից ձախ) միջնադարյան գերեզմանոցի տարածքում գանձախուզության, գանձագողության նպատակով անհայտ անձը կամ անձինք ավերել են հուշարձանի տարածքը, փորել այն, շրջել գերեզմանաքարերը։
Դեպքի մասին ՊՄՊ մարզային ծառայությունը ահազանգել է իրավապահներին։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



