Հայաստանից Ղարաբաղ է վերադարձել շուրջ 50 հազար փախստական
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմեն օր խաղաղապահներն ուղեկցում են տեղաբնակների եւ փախստականների շարասյուները:
Լեռնային Ղարաբաղի տարածքում մեծանում է ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը, որոնցով տեղաշարժն անվտանգ է: Ռուս խաղաղապահներն ապահովում են փախստականների վերադարձը դեպի իրենց տներ: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ից:
Երեւանից ավտոբուսներով Ստեփանակերտ է տեղափոխվել 177 փախստական:
Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել արդեն 49 հազար 638 փախստական:
Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը դեպի մշտական բնակության վայր, տրամադրվում է հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները:
Իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման հսկողություն եւ իրավիճակի մոնիթորինգ քսաներեք դիտակետերում, նշում են ՌԴ ՊՆ-ից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



