Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է արդեն ավելի քան 3.5 միլիոն մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայում ավելի քան 3.5 մարդ է ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, ինչը բավականին գերազանցում է COVID-19-ով վարակվածների թիվը, հաղորդում է CNN-ը:
Անգլիայում Առողջապահության ազգային ծառայության ղեկավար Սայմոն Սթիվենսը հայտնել է, որ 80 տարեկանից բարձր անձանց ավելի քան կեսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը:
Նրա խոսքով՝ երկրի բնակիչները կորոնավիրուս ախտորոշմամբ հիվանդանոցում են հայտնվում յուրաքանչյուր 30 րոպե մեկ:
Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենաբարձր մակարդակն ամբողջ Եվրոպայում: Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ երկրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է ընդհանուր առմամբ 81 800 մարդ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



