Վարորդները ղեկին ծխելու համար ավելի մեղմ պատիժ կստանան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Օրենքի երկրորդ ընթերցումը ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:
Փոխոստիկանապետը մասնավորապես նշեց, որ առաջին ընթերցումից հետո ընդունվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկը, որի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարկիչներ օգտագործելու համար սահմանվող 1 տուգանային միավորի փոխարեն սահմանվում է 0,5 միավոր՝ հաշվի առնելով տվյալ արարքի հանրային առավել նվազ վտանգավորությունը՝ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



