«Պուտինը շփումներ չունի ո՛չ Թրամփի, ո՛չ էլ Բայդենի հետ». Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առայժմ շփումներ չունի ո՛չ ԱՄՆ-ի հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի, ո՛չ էլ նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ria.ru-ն։
«Ո'չ, դեռ ոչ մի շփում նախատեսված չէ։ Ըստ էության, դրանք կարող են տեղի ունենալ, բայց առայժմ նախագահի օրակարգում սահմանված ինչ-որ շփումներ չկան»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը մտադիր չէ հրաժեշտ տալ Թրամփին։
Անդրադառնալով Բայդենի նոր թիմի հետ Պուտինի շփման մասին հարցին, Պեսկովը պատասխանել է, որ Բայդենի հետ նույնպես շփումներ չկան։
«Միացյալ Նահանգներում զբաղված են իրենց ներքին խնդիրներով»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



