Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ստեղծել եմ իմ բիզնեսը». Հասմիկ Խոջյանի ոճային ֆոտոշարքը և չնկարահանվելու պատճառը

ԼԱՅՖ

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս շրջանում չի նկարահանվում հեռուստանախագծերում, սակայն բավականին ակտիվ է սոցցանցերում: Նա ոճային նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ այսպիսի լուսանկարներ ունենալու գաղափար վաղուց ուներ:

«Հագուստս և դետալները  ինքնուրույն եմ ընտրել, այնուհետև քննարկել լուսանկարչի հետ: Կարողանում ենք միասին ճիշտ աշխատել, պահել ստեղծագործական ընթացքի բալանսը ու ստանալ այն, ինչն ի սկզբանե պլանավորել էինք. այս անգամ դիմահարդարումս և վարսահարդարումս էլ էի վստահել ինքս ինձ:) Ասում են՝ վատ չի ստացվում»,- պատմեց դերասանուհին:

Հասմիկն այս շրջանում չի նկարահանվում, ստեղծել է իր բիզնեսը, որի հետ կապված մեծ նպատակներ ունի: Ասում է՝ մանրակրկիտ աշխատանք է տանում, որը ժամանակատար, բայց շատ հաճելի գործընթաց է, քանի որ սիրով է անում:

Դերասանուհին բավականին շատ ժամանակ է հատկացնում Ինստագրամի իր էջին. «Մեծ պատասխանատվություն է ունենալ բազմահազարանոց լսարան, մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ժամանակից տրամադրում են ինձ հետևելու համար: Նրանց փորձում եմ ներկայացնել մաքսիմալ հետաքրքիր կոնտենտ թե՛ էջում փոստերի, թե՛ սթորիներում տարբեր ինտելեկտուալ խաղերի միջոցով»:

Անդրադառնալով չնկարահանվելու փաստին՝ Հասմիկը նկատեց, որ 3 տարի անընդմեջ եթերում լինելուց հետո մի քանի ամսվա դադարն անհրաժեշտություն էր:

«Հեռուստադիտողը պետք է կարոտի դերասանին և սպասի նրա նոր կերպարներին: Իսկ ես այս ընթացքում լցվել եմ նոր էներգիայով ու արդեն պատրաստ եմ նորից ներկայանալ հեռուստաէկրաններին: Այս ընթացքում շատ առաջարկներ եմ ունեցել, բայց դեռ սպասում եմ, հավատով սպասում եմ ու արդեն զգում եմ, որ շատ շուտով կլինի այն առաջարկը, որին մեծ սիրով կհամաձայնեմ ու կաշխատեմ տասնապատիկ ոգևորությամբ, լիքը նոր, թարմ ուժերով ու մեծ եռանդով, ինչը կգոհացնի թե՛ ինձ, թե՛ ստեղծագործական անձնակազմին, թե՛ հեռուստադիտողներին.,- ընդգծեց դերասանուհին:

Չնայած 2020-ին նախ կորոնավիրուսի, ապա պատերազմի արդյունքում ոլորտը բավականին պասիվացավ, Հասմիկի խոսքով, առաջարկներ ունեցել է, այլ հարց, որ որոշել է սպասել: Դերասանուհին նկատեց, որ հիմա վերականգման փուլ է. «Հայաստանում բոլոր ոլորտները շատ մեծ հարված ստացան, այնպես, ինչպես ցանկացած գիտակից հայ աշխարհի տարբեր անկյուններում: Վերականգնողական  ընթացք է ամենուր և բոլորի մոտ: Փորձում ենք բուժվել, չնայած ցավը խորն է, իսկ սպին հավերժ կմնա»:

Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ