Երևան, 09.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մերկանտիլ քայլերի շարք՝ պետական ապարատն առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համար». «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Մի կողմից` մեր երկրում իշխանության հրաժարականի պահանջ է ձևավորվել, մյուս կողմից՝ նույն իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի: Զուգահեռ՝ որոշ նշանակումներ են արվում, որոնք հիմնականում փոխատեղումների են նման: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի մեջ այլ նպատակ է տեսնում, որում ամենևին երկիրն ստեղծված իրավիճակից հանելու խնդիր չկա: «Իրականում, իմ կարծիքով, խոսքը պետական ապարատը ռեսթարթի ենթարկելու մասին չէ: Խոսքն, ըստ իս, այդ պետական ապարատն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու և վերաֆորմատավորելու՝ Նիկոլ Փաշինյանի ձգտման մասին է:

 

Բոլոր կադրային տեղափոխությունները, որոշ դեպքերում «ռակիրովկաներն» անխուսափելի արտահերթ ընտրությունների ընթացքը վերահսկողության տակ վերցնելու փորձ են: Այլ կերպ ասած՝ մոբիլիզացվում, փորձ է արվում լիովին վերահսկողության տակ վերցնել վարչական ռեսուրսը: Նիկոլ Փաշինյանը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛, առավել ևս, պատերազմից հետո շատ լավ հասկացավ, որ բացարձակապես չի վերահսկում երկրում տիրող իրավիճակը, որ իրականում պետական ապարատն ընդհանրապես չի ենթարկվում իրեն: Այսինքն, երկրում անիշխանություն է տիրում: Ու այս պայմաններում, քանի որ ինքն այլ ելք չունի, առաջարկվող անհապաղ հրաժարականի պահանջին զուգահեռ իր տարբերակը առաջարկեց: Ասաց՝ եկեք այդ դեպքում ոչ թե հրաժարական տամ, այլ արտահերթ ընտրություններ անենք: Ն. Փաշինյանը հասկանում է, որ այդ տարբերակն է իրեն մնացել, և այդ տարբերակով է խաղում: Հասկանում է նաև, որ գոնե այդ տարբերակով գնալու համար պետք է վարչական ռեսուրսն իր ձեռքի տակ լինի, որովհետև հիմա Ն. Փաշինյանն այդ վարչական ռեսուրսն էլ չունի: Սա է պատճառը, որ փոխում է իր աշխատակազմի ղեկավարին, կարծում եմ՝ որոշակի փոփոխություններ կփորձի անել նաև ուժային կառույցներում:

 

Ինչպես տեսնում ենք, ՊՆ-ում տարօրինակ նշանակումներ են արվում: Կարծում եմ, մեծ հաշվով, սա մի գործընթաց է, որը կփորձի իրականացնել: Եվ սա է պատճառը, որ, ըստ իս, խոսքն ամենևին պետական ապարատի ռեսթարթի մասին չէ: Նպատակը երկիրն ստեղծված «անվերադարձ կետից» քիչ թե շատ տանելի ու վերահսկելի դարձնելը չէ: Սա մերկանտիլ քայլերի շարք է՝ պետական ապարատը առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համատեքստում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը պարզապես վարչական ռեսուրսը վերահսկելի դարձնելն է: «Իսկ պրակտիկան ցույց տվեց, որ պետական ապարատը ոչ միայն վերահսկելի չէ, այլև Ն. Փաշինյանն ընդհանրապես վարչական ռեսուրս չունի. ի վերջո, վարչական ռեսուրսը պետական ապարատն է, ՏԻՄ-երը, ուժային կառույցներն են, ինչպես նաև տարբեր այլ լծակներ, որոնց թվում նաև բիզնեսմեններն ու ֆինանսական լծակներն են: Դա, մի քիչ ամպագոռգոռ ասած, այն էլիտան է, որը պահանջել է իր հրաժարականը: Մեծ հաշվով, վարչական ռեսուրս կոչեցյալն էլ իրենը չի, ինչպես ցույց տվեցին Ն. Փաշինյանի շատ անհաջող գործողությունները:

 

Մասնավորապես, դեկտեմբերի 19-ին Եռաբլուր, ինչպես նաև Սյունիք մտնելու փորձերը: Բայց հիմա ասել է՝ հրաժարական չի տալու ու, որպես քաղաքական սակարկություն, առաջարկել է արտահերթ ընտրություն անել: Այդ արտահերթ ընտրությունների ժամանակ իր ամենագլխավոր հույսերից մեկը վարչական ռեսուրսն է: Չեմ բացառում, իհարկե, նաև ազդեցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա: Այսինքն, թվանկարչությունն էլ չեմ բացառում: Ըստ էության այն, ինչից հենց հիմա վախենում են ընդդիմադիրները»,-նկատեց Վ. Հակոբյանը: Ինչ վերաբերում է նկարագրված իրավիճակին, որտեղ եղածից հետո ոչ թե հեռացած, այլ ինչ-որ շանսերի ու հույսերի մասին մտածող իշխանություն կա, Վիգեն Հակոբյանը երկու գործոն է առանձնացնում: «Այս պահի դրությամբ առնվազն երկու գործոն կա: Նախ՝ ունենք մի հասարակություն, որին տարիներ շարունակ և, մասնավորապես, վերջին 2,8 տարվա ընթացքում պատերազմի ոչ բարենպաստ արդյունքին էին պատրաստում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այստեղ երկու կողմն էլ՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ամեն դեպքում, իրենց խաղը խաղացին:Այսինքն, մենք ունեինք հասարակության նման բազա, որին կարելի էր կա՛մ դեակտիվացնել, կա՛մ ակտիվացնել:

 

Ի՞նչ արեց իշխանությունը: Խաղաց իր զանգվածի նուրբ լարերի վրա: Այսինքն, ընտրվեցին մի քանի թիրախային խմբեր, որոնց վրա հստակ աշխատեցին: Որո՞նք են այդ թիրախային խմբերը: Օրինակ՝ խոշոր բիզնեսին, տնամերձ օլիգարխներին, որպես պարտության փոխհատուցում, ասվում է, որ տնտեսական, այսպես ասած, ապաշրջափակում է լինելու, և բիզնեսն ազատվում է Արցախի բեռից, Արցախից բխող շրջափակումներից, խոշոր բիզնեսի առջև «նոր շուկաներ» են բացվում: Եվ սա ուղղակիորեն ասվեց թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե՛ նորանշանակ էկոնոմիկայի նախարարի կողմից: Պարտության ֆոնի վրա ուղղակիորեն ասվեց, որ կարող են բացվել թուրքական և ադրբեջանական շուկաները և, հակառակը, նրանց համար կարող է բացվել հայաստանյան շուկան: Այսինքն, խոշոր բիզնեսին, այդ թվում՝ բոլոր իշխանությունների տնամերձ օլիգարխներին նման բաներով են շողոքորթում: Փոքր առևտրականներին էլ են շողոքորթում, որ իրենց հանդեպ լոյալ լինեն ու ձայն չհանեն: Ասում են, թե ապաշրջափակման արդյունքում, իբրև թե, երկաթգիծն օգտագործելով՝ կարող են դեպի Ռուսաստան գնալ: Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրն էլ ուղղակիորեն կասեն, որ Թուրքիայի սահմանը կբացվի արդեն ոչ թե Նախիջևանի, այլ Մարգարայի միջոցով:

 

Փոքր բիզնեսին ասում են՝ ձեր գործերը կլավանան, որովհետև եթե չկան տրանսպորտային շրջափակումներ, ձեր ներմուծվող ապրանքը կարող եք «թուրքիաներից» բերել: Նրանց գայթակղում են նման՝ հիմնականում ֆանտաստիկ հեռանկարներով: Անհետ կորածների հարազատներին էլ ասում էին՝ քանի ընդդիմությունը միտինգներ է անում ու պահանջում է իշխանության հրաժարականը, իրենց հուզող հարցերը չեն կարող լուծվել: Ի դեպ՝ սա մինչև վերջերս շրջանառում էին: Երևի թե, հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից հետո միայն բոլորի համար հասկանալի դարձավ, որ դրանք որևէ կերպ իրար հետ փոխկապակցված չեն»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ կային նաև օբյեկտիվ զգացողություններ, որոնց վրա իշխանությունը ևս խաղում էր: «Ասում են՝ եթե պատերազմը շարունակեինք՝ զոհերը կավելանային:

 

Ամեն դեպքում, երիտասարդների ծնողների, քույրերի ու կանանց մոտ ինքնապաշտպանության բնազդն է աշխատում: Նիկոլը խաղաց նաև այն կետի վրա, երբ, ըստ էության, ասաց՝ ընդդիմությունը որ գա, ես չլինեմ, միանգամից պատերազմ կսկսեն: Մեծ հաշվով, խաղաց նման մանիպուլ յացիաների, սպեկուլ յացիաների վրա: Ընդդիմությունն իր հերթին շատ ակադեմիական ոճով առաջ շարժվեց, որն այդքան էլ համահունչ չէր իրավիճակին:Ընդդիմությունն ակնհայտորեն շատ ավելի մեծ զանգվածներ ուներ, քան Ն. Փաշինյանի պահպանած զանգվածն ու ընդդիմության՝ փողոց դուրս եկած զանգվածները: Ընդդիմության այդ ավելի մեծ զանգվածը, կարծում եմ, ավելի կտրուկ ինչ-որ քայլերի սպասումներ ուներ: Քայլեր, որոնք բնորոշ են իշխանափոխությանը, որոնք նախորդում են իշխանափոխությանը:

 

Օրինակ, պայմանականորեն ասած, սիմվոլիկ ինչ-որ բանի գրավում, որովհետև ինչպես աշխարհի ցանկացած հասարակություն, մեր հասարակությունն էլ է սովոր, որ իշխանափոխությունը հենց այնպես չի լինում: Ընդդիմությունն առայժմ շարունակում է ակադեմիական ոճով: Կարծում եմ՝ ընդդիմությունը մի քիչ շատ էր իր ուշադրությունը սևեռում Ն. Փաշինյանի ֆանատներին դեպի իրենց կողմ հեղաշրջելու վրա: Եթե այդ ժամանակն ավելի շատ սեփական ընտրազանգվածի հետ հստակ աշխատելու վրա օգտագործեր և մի փոքր «էքշն» ու շոու հաղորդեր իր գործողություններին, ըստ իս, շատ ավելի լուրջ հաջողություններ կունենար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վարդան Սարգսյանն առաջին անգամ ցույց է տվել որդուն. փոքրիկը դարձել է 1 տարեկան«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԻրանի հարավ-արևմուտքում ԱԹՍ է կործանվել․ յոթամյա աղջիկ է զոհվել Երաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Եղանակն առաջիկա օրերինԱշխատող ծնողների համար նախատեսվում է նոր արտոնություն․ օրենսդրական նոր նախագիծ Կարևորն այն է, որ հունիսի 7-ից հետո ոչ մի իրական ընդդիմադիր ուժի ձայն չփոշիանա. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. Լավրով Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Կինը թաղման ժամանակ կռվել է իր հանգուցյալ ամուսնու սիրուհու հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանԻրանը մերժում է ուրանի հարստացումը սահմանափակելու պահանջները Ռաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Որդ՝ Արտֆուդի պահածոյի մեջ. քաղաքացին ահազանգում է (Photo) Ես բանտում էլ եմ եղել, գործազուրկ էլ եմ եղել․ ինձ դրանով ոչ մեկ չի զարմացնի․ Փաշինյան Ձյան տախտակ. ի՞նչ պատմություն ունի շատերի սիրելի մարզասարքը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԱՊՐԻԼԻ). Աշխարհում առաջին հրապարակային մշակութային ցուցահանդեսը, երգի առաջին ձայնագրությունը. «Փաստ»Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ»Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Հայտնաբերվել են 2011 թվականին անապատում անհետ կորած զբոսաշրջիկներըԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ»Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂԵրբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»Արցախի Խնուշինակ գյուղը վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ արտահայտվում է մշակութային ցեղաuպանnւթյան մեխանիզմը Արտառոց դեպք՝ Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցում, մայրն ապտակել է որդուն ծաղրած մեկ այլ աշակերտի Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ»Դուք սխալ եք պահում ձիթապտղի յուղը. սխալ, որը սպանում է դրա օգտակար հատկություններըԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ ԱկոպյանԴարվինի թմբիկ. ո՞վ ունի այս տարօրինակ ականջի առանձնահատկությունը և ինչո՞ւԱրևային վահանակները անսպասելիորեն դրական ազդեցություն են ունեցել մոտակա բույսերի վրա Team-ի 2G-ն ամբողջ Հայաստանում փոխարինվել է նոր տեխնոլոգիաներով Գնաճի պատճառները և հետևանքները Հայաստանում. ի՞նչ է սպասվում սպառողին. «Փաստ»ԱՄՆ զինուժը դեռ կմնա Իրանի մոտակայքում