Կուբան ու ԱՄՆ-ը պայմանավորվել են վերականգնել ուղիղ փոստային հաղորդակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿուբան ու ԱՄՆ-ը պայմանավորվել են վերականգնել ուղիղ փոստային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր ավելի քան 50 տարի առաջ:
Երկու երկրների միջեւ փոստային փոխանցումների պիլոտային նախագիծը պետք է մեկնարկի առաջիկա ժամանակներս, հաղորդում «Ինտերֆաքսը»:
Տասնամյակներ շարունակ Կուբայից ԱՄՆ եւ հակառակ ուղղությամբ բեռները տեղափոխվել են երրորդ երկրների՝ Մեքսիկայի կամ Կանադայի միջոցով:
Փոստային հաղորդակցությունը վերականգնելու որոշումը կայացվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին պատմական հայտարարությունից մի քանի օր առաջ, որով հանդես էին եկել Ռաուլ Կաստրոն եւ Բարաք Օբաման:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում
5
33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով



