Տղամարդը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը (տեսանյութ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 17-ին, առավոտյան ժամը 04.05-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողից ահազանգ էր ստացվել ոստիկանոթյան Մաշտոցի բաժին, որ Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի խանութի ապակին կոտրված է:
Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ ահազանգից րոպեներ անց ոչ միայն պարզվեց կասկածվողի ինքնությունը, այլև 52-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը:
Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածը գողություն կատարելու նպատակով կոտրել էր խանութի ապակին, սակայն միացել էր ձայնային ազդանշանը, ու տղամարդը հրաժարվել էր սկսածն ավարտելու մտքից:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



