Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայրենիքի և Սփյուռքի հարաբերությունները պետք է դինամիկ զարգանան՝ անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանությունը»․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին պատերազմից հետո, երբ մեր հասարակությունը մեծ առումով ուշքի էլ չի եկել, տարբեր անհատներ և կազմակերպություններ ջանում են ամեն ինչ անել երկիրը ոտքի հանելու համար։ Հենց այս նպատակին է միտված Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնությունը։ Նախաձեռնող խմբի անդամ Ատոմ Մխիթարյանի խոսքով, նախաձեռնության գաղափարի սկիզբն, ըստ էության, դրվեց նոյեմբերի 9-ին՝ իր խոսքերով՝ այն ահարկու օրը, երբ ողջ հայ ժողովուրդը սպասում էր հաղթանակի, և հանկարծ այնպես ստացվեց, որ ստորագրությամբ ընդունեցինք պարտություն։ «Դա շատ մեծ հոգեբանական ազդեցություն ունեցավ և՛ հայրենիքում, և՛ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների վրա, որոնք երկար ժամանակ չէին կարողանում շոկից դուրս գալ։

Մտահոգ մարդիկ փորձում էին ինչ-որ քայլեր մշակել այդ իրավիճակից դուրս գալու համար, մտածեցինք, որ արժե որևէ նախաձեռնություն սկսել գոնե հույս արթնացնելու համար։ Հասկացանք՝ մեզ նման մտածող շատ մարդիկ կան։ Մեկ-երկու անգամ հավաքներ կազմակերպեցինք Երևանում, որոնց հեռավար ձևով միացան նաև մարդիկ Մերձավոր Արևելքից, Միացյալ Նահանգներից և այլ երկրներից։ Գաղափարն այն էր, որ հայրենիքի և Սփյուռքի հարաբերությունների զարգացումը պետք է դինամիկ շարունակվի՝ անկախ նրանից, թե Հայաստանում ով է իշխանությունը։ Դա կենսական նշանակություն ունի։

Մեր առաջին հանդիպման ժամանակ խոսվեց այն մասին, որ հարավկովկասյան երեք երկրներից ամեն մեկն ունի իր առավելությունը, օրինակ՝ Ադրբեջանն ունի նավթային ռեսուրսներ, Վրաստանը՝ ծով, որը հնարավորություններ է տալիս տնտեսությանը դինամիկ կերպով զարգանալ, իսկ Հայաստանի համար ամենակարևոր ռեսուրսը Սփյուռքն է, և եթե այսպիսի քաղաքական վայրիվերումները բերեն նրան, որ հայրենիքի և Սփյուռքի միջև գործակցությունն էլ կանգ առնի, դա աղետալի հետևանքներ կունենա ամբողջ հայ ժողովրդի համար, որովհետև Սփյուռքն ապրում է և կենսական է, եթե կա ուժեղ Հայաստանը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը։ Նշում է՝ այս մտահոգություններից ելնելով՝ մի քանի անգամ քննարկումներ և հանդիպումներ են կազմակերպվել, իսկ դեկտեմբերի 21-ի հանդիպման ժամանակ հանդես են եկել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման նախաձեռնություն ստեղծելու հայտարարությամբ։ Մեր զրուցակիցը տեղեկացնում է՝ նախաձեռնությունն իր առջև մի քանի նպատակ է դրել։

«Նպատակներից մեկն է նպաստել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ զարգացմանը և Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում դրա պատշաճ ներկայացմանը։ Ընդ որում, հարաբերություններ ասելով՝ նկատի ունենք տարբեր շերտերի հարաբերությունները՝ կրթական, մշակութային, հասարակական, քաղաքական, տնտեսական և այլն։ Մտածեցինք, որ թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում բնակվողների մտավոր պոտենցիալը պետք է նպաստի հայրենիքի զարգացմանը, և այդ առումով նպատակներից է նաև վեր հանել Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում առկա խնդիրները և հանդես գալ դրանց լուծման գործնական առաջարկներով, ծրագրերով և մեխանիզմներով։ Առաջիկա կառավարության սեղանին ենք դնելու կոնկրետ ծրագրեր, թե ինչպես պետք է Հայաստանը կառուցի իր քաղաքականությունը և ինչպես պետք է նպաստի հայրենիքի և Սփյուռքի հարաբերությունների դինամիկ զարգացմանը»,-նշում է նախաձեռնող խմբի անդամը։ Ընդգծում է՝ նախաձեռնությանը կարող են միանալ բոլորը։

«Մինչ օրս շուրջ 100 մտավորական՝ և՛ հայրենիքից, և՛ Սփյուռքից արդեն միացել են նախաձեռնությանը՝ ամեն մեկն իր հերթին ներկայացնելով իր գաղափարները։ Նախաձեռնող խումբն այժմ պետք է համակարգի բոլոր առաջարկությունները, և դրանց հիման վրա կմշակվեն ծրագրերը։ Նախաձեռնությանը միացածների մոտավորապես կեսը հայրենիքից են՝ Հայաստանի, Արցախի Հանրապետությունների բնակիչներն են, ինչպես նաև Ջավախքից: Դա նկատի ունենք հայրենիք ասելով, և հենց այդ պատճառով նախաձեռնության անունը դրել ենք ոչ թե Հայաստան-Սփյուռք, այլ Հայրենիք-Սփյուռք, մյուս մասը՝ Սփյուռքից են։ Առաջիկա մեր անելիքն է՝ հասարակականքաղաքական օրակարգում պահել այդ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև հանդես գալ որոշակի ծրագրերի հետ կապված նախաձեռնություններով։ Մասնավորապես՝ հավանաբար մեկ ամսից կկազմակերպենք Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գաղափարների համաժողով։

Սա բաց նախաձեռնություն է, և ցանկացած մեկը՝ լինի «նախկին», թե «ներկա», իշխանական, կուսակցական, Սփյուռքից և այլն, կարող է հանդես գալ իր գաղափարներով և աջակցել նախաձեռնությանը կոնկրետ քայլերով։ Գաղափարների համաժողովից հետո ևս մեկ անգամ կհամակարգենք ամբողջը և հետո հանդես կգանք կոնկրետ ծրագրերով»,-ասում է մեր զրուցակիցը։ Տեսակետ կա, որ շատերի մոտ Սփյուռքն ասոցացվում է ֆինանսական աջակցության հետ։ Մինչդեռ ոչ մեկ անգամ է ասվել, որ Հայաստանում պետք է կիրառել Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների գիտելիքները, աշխատանքային փորձը պետական կառավարման և գործունեության տարբեր ոլորտներում։ «Այո՛, կա այդ կարծիքը, որ երբ Սփյուռք ենք ասում, նկատի ունենք, որ այն կոչված է հայրենիքին օգնելու, ընդ որում՝ միայն տնտեսական առումով։ Բայց սա երկկողմանի պրոցես է։

Եթե հայրենիքը չօգնի Սփյուռքին կազմակերպվելու, զարգանալու, Սփյուռքն էլ չի կարողանա տնտեսապես օգնել հայրենիքին։ ՀՀ պետական քաղաքականությունը պտեք է նպաստի Սփյուռքի կենսունակության բարձրացմանը, Սփյուռքն էլ կնպաստի Հայաստանի զարգացմանը և առաջընթացին»,-հավելում է Մխիթարյանը։ Զրույցի վերջում էլ տեղեկացնում է՝ առաջիկայում հանդես կգան նաև ազգային տուրքի գաղափարին առնչվող նախաձեռնությամբ։ «Այն բանից հետո, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանց հոգաբարձուների խորհրդի որոշման հավաքված գումարի զգալի մասը պետբյուջե փոխանցեց, Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերի մոտ հիմնադրամն ամբողջությամբ կորցրեց իր հավատը և վստահությունը։ Նպաստելու ենք այդ վստահության վերականգնմանը, բայց մտածում ենք մեր նոր սերնդի մոտ ներարկել ազգային տուրքի գաղափարը, որպեսզի մեր ազգային իղձերի իրականացման համար ունենանք նաև համապատասխան ֆինանսական միջոցներ»,եզրափակում է Ատոմ Մխիթարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով Մենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին 5 սխալ, որոնք մարդիկ անում են բանկային քարտ օգտագործելիս և դա կարող է թանկ արժենալ