Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի թաքնված նպատակը․ նա փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական. «168 ժամ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Դասական մոդելում նախընտրական քարոզչության ընթացքում քաղաքական գործիչները ներկայացնում են ապագայի վերաբերյալ ծրագրեր և, եթե կարողանում են համոզել ընտրողներին, վստահության քվե են ստանում։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, ընտրություններին մասնակցելու դեպքում պետք է ներկայացնի ոչ թե ապագայի ծրագրեր, այլ ամենամոտ անցյալի վերաբերյալ հաշվետվություն։ Նա պետք է պատասխանի բազմաթիվ հարցերի՝ ինչպե՞ս հանձնվեց Շուշին, ինչո՞ւ դադարեցվեց բանակի համալրումը, ինչո՞ւ չընդունվեցին պատերազմն ավելի վաղ դադարեցնելու առաջարկները, և այլն։

Որքան ավելի վաղ տեղի ունենան ընտրությունները, այնքան հարցերն ավելի տաք ու շատ են լինելու։ Այդ պատճառով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընտրություններն անցկացնել այնպիսի միջավայրում, որում պատերազմի մասին հարցադրումները գոնե պակաս արդիական կլինեն, և ինքը կկարողանա խոսել ապագայի մասին։ Հենց այդ նպատակով այսօր հետևողականորեն կատարվում է հայ հասարակության հոգեբանության, էլեկտորալ միջավայրի ադրբեջանացում։ Մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում են պատերազմում պարտության «արդարացիության», Ադրբեջանին հանձնված հողերի «ադրբեջանական պատկանելության» մասին թեզեր։ Ամեն ինչ արվում է հասարակությանը պարտության հետ հաշտեցնելու ու Ադրբեջանի հաղթանակը լեգիտիմացնելու համար, որպեսզի մարդիկ իրենց ապագան պատկերացնեն արդեն այդ՝ ադրբեջանական իրականության տիրույթում։

Եթե դա տեղի ունենա, ապա ժամանակ անց ընտրությունների անցկացման դեպքում Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կստանա խոսել արդեն ադրբեջանաթուրքական իրականության ապագայի մասին՝ խուսափելով պատերազմում կրած պարտության մասին հաշվետվությունից։ Վերջնարդյունքում ուղիղ չի ասվելու, բայց ենթատեքստով հասկացվելու է, որ պատերազմը ոչ թե չարիք էր, այլ բարիք, որովհետև դա հնարավորություն տվեց ապաշրջափակել ճանապարհները, ինչն էլ իր հերթին՝ հիմքեր է ստեղծում «ավելի լավ ապրելու» համար։

Նիկոլ Փաշինյանը փորձելու է կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական, և կա վտանգ, որ հաջողելու է։ Ուստի նրա հայտարարությունները՝ Շուշիի «ադրբեջանական» լինելու մասին, պետք է դիտարկել ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ դավաճանական, որքան՝ հենց ապագա նախընտրական տրամաբանության ներքո։

Նրա համար իշխանությունն ամենայնից վեր է, և այն պահպանելու համար պատրաստ է անգամ սեփական ազգանունն ադրբեջանական դարձնել, հատկապես որ, Փաշինյանից՝ Փաշաև ընդամենը կես քայլ է։ Գլոբալ առումով հենց այս պատճառով է Նիկոլ Փաշինյանը փորձում հնարավորինս հետաձգել արտահերթ ընտրությունների անցկացումը, որպեսզի ժամանակի հետ ու իշխանական քարոզչության արդյունքում հայ հասարակությունը սկսի գորովանքով վերաբերվել պատերազմում կրած պարտությանը, ուրախությամբ ընդունել Արցախի՝ «ադրբեջանական պատկանելությունը» և Նիկոլ Փաշինյանին վստահության քվե տալ «ադրբեջանահայաստանի» շենացման համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեքԷմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՆավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո Կիևին Patriot-ի լիցենզիաների հնարավոր փոխանցումը վերաբերում է պարզեցված տարբերակին. Թրամփ Սաուդյան Արաբիան փոփոխություններ է մտցրել Իրանի և Օմանի առաջարկներում Հորմուզի նեղուցի վերաբերյալ Tour of Armenia մեծամասշտաբ մրցաշարը Հայաստանում անվտանգ և անխոչընդոտ անցկացնելու համար նախապատրաստվել է ավելի քան 550կմ ճանապարհ ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՎրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվել Դիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը