Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գնաճն ավելի մեծ է, մինչդեռ հրապարակվող թվերը մարդկանց մոլորության մեջ են գցում»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնումներ կատարելիս բոլորս ենք նկատել՝ առկա է գնաճ, ընդ որում՝ խոսքը 10-20 դրամ թանկացման մասին չէ։ 700 դրամանոց ապրանքն, ասենք, այսօր արժե 910 դրամ, ամենակարևորը՝ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները։ Փորձագետներն այս գնաճը նախ պայմանավորում են ներմուծվող ապրանքների թանկացմամբ, հետո արդեն մեր երկրում տիրող տնտեսական իրավիճակով։

«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը նշում է՝ գնաճն անխուսափելի է, այն թելադրում է երկրի տնտեսական ներկայիս վիճակը։

«Հիմա շատ ձեռնարկություններ, նկատի ունեմ՝ հանրային կարգի, չեն աշխատում կամ մասամբ են աշխատում, բայց մարդիկ աշխատավարձ են ստանում, և պետության բեռն, ուզած-չուզած, պետք է արտահայտվի նաև մյուս բոլոր ոլորտներում։ Ապրանքների թանկացումը կա, պարզապես մենք ճշգրիտ ինֆորմացիա չենք ստանում, մեզ ասում են 2,6 տոկոս գնաճ կա, բայց մենք ավելի մեծ չափի թանկացում ենք տեսնում։ Թվերն արժանահավատ չեն, մարդկանց պետք չէ մոլորության մեջ գցել։ Բացի դա, վիրավորական է, որ մարդիկ ուղղակի պետք է համակերպվեն, որ այդ գնաճը կա, և ոչինչ անել չեն կարող։ Այս գնաճի խնդիրները խոր արմատներ ունեն։

Տարիներ շարունակ մեր երկիրը ոչինչ չի արտադրել բացի սննդամթերքից և մի քանի տեսակի այլ ապրանքներից։ Ամեն ինչ ներմուծում ենք, վճարում ենք արտասահմանում աշխատող բանվորների աշխատավարձը։ Այդ ուղղությամբ մեզ մոտ երբեք աշխատանք չի տարվել։ Հակառակը՝ եղածը քայքայվել է։ Սա տարիներ շարունակ չաշխատելու հետևանք է, և ես սա չեմ վերագրում մեկ ղեկավարի։ 1988 թվականից սկսած տնտեսական, մեղմ ասած, արատավոր քաղաքականությունը սկսվել է, և եկանք ու հասանք այս հանգրվանին, իսկ պատերազմն ավելի ցայտուն դարձրեց բոլոր բացերը։ Մենք պետք է ճշգրիտ ինֆորմացիա ստանանք, որ մեզ խաբված ու մոլորված չզգանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանն՝ ընդգծելով, որ այս գնաճը սեպտեմբերին սկսած պատերազմի հետևանքներից մեկն է։

Նշում է՝ հայտնի է, որ վերջին շրջանում մեծ թվով ձեռնարկություններ են փակվել, համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ չէին գործում թատրոնները և համերգասրահները։

«Այս իրավիճակում պետությունը փորձում է ելքեր գտնել, փոխհատուցել մարդկանց վնասները նպաստների միջոցով, բայց այս դեպքում էլ աճում է արտաքին պարտքը, որովհետև ֆինանսական այլ աղբյուրներ չկան։ Այսօր գյուղացին բերում է, իր չարչարանքով ստացված բերքը վաճառում՝ ավելի քիչ եկամուտ ստանալով։ Իսկ առևտրի շղթայում այլ մարդիկ են օգուտ ստանում, գումար վաստակում։ Մեզ մոտ օժանդակելու տնտեսական քաղաքականություն չտարվեց ու չկա, այդ քաղաքականությունը չտարվեց բոլոր ասպարեզներում։ Հաջորդաբար, պարբերաբար քայքայվեցին, փակվեցին ամենատարբեր ձեռնարկություններ։ Հայաստանն այսօր նույնիսկ ցեմենտ չի արտադրում, ինչը մեր առաջնային արտադրատեսակներից էր։ Որևէ աշխատանք չտարվեց այդ ձեռնարկությունների փակումը ժամանակին թույլ չտալու համար։ Այստեղ պետք է գործեր տնտեսագիտական միտքը, ինչը չեմ տեսնում»,-ընդգծում է մեր զրուցակիցը։

Ասում է՝ մեր հիմնական առաջնահերթությունը պետք է լինի տեղական արտադրության զարգացումը։

«Զարգացնել տեղական արտադրանքը, միևնույն ժամանակ մարդկանց մոտ պետք է զարգացնել այն տրամաբանությունը, որ պետք է գնենք մերը։ Տարիներ շարունակ մենք այդ արշավը վարել ենք, բայց պետության կողմից քայլեր չեն նկատվում։ Այդ արշավները շատ քիչ արդյունավետություն ունեցան։ Նախ՝ պետք է լինի հայկական արտադրանքը, հետո էլ քաղաքացիները պետք է գերադասեն գնել տեղական արտադրանքը։ Սա մի տեսակ անգամ արժանապատվության հարց է՝ տեղական արտադրանքը գերադասել արտասահմանյանից։ Ակցիաների ժամանակ առաջ էինք քաշում «Հարգենք մեզ, գնենք մերը», «Ոչ թուրքական ապրանքներին» կարգախոսները։ Ինչ-որ չափով այս ամենն արդյունք ունեցավ, բայց ոչ մեծ ծավալներով։ Պետությունը պետք է աջակցի հայկական արտադրողին։ Եթե մենք արտադրում ենք գարեջուր և միևնույն ժամանակ ներմուծում ենք այն տարբեր երկրներից, ապա այնտեղ պետք է մի քիչ բարձրանա ակցիզային հարկը, որպեսզի մերը դառնա մրցունակ։ Սա վերաբերում է բոլոր ոլորտներին»,-հավելում է ասոցիացիայի նախագահը։

Շեշտում է՝ 30 տարի շարունակ մեր երկրի զարգացումը գնաց հակառակ ուղղությամբ։ «Որքան քիչ ձեռնարկություններ են բացվում ամենատարբեր ոլորտներում, հատկապես այն դեպքում, երբ մենք ունեցել ենք կայուն ավանդույթներ տարբեր ասպարեզներում՝ տրիկոտաժի, հագուստի արտադրություն։ Սրանք մեկ-երկու օրինակներ են: Այս ոլորտները պարտավոր են շնչել ու մրցակցության մեջ լինել, սա նաև գյուղատնտեսությանն է վերաբերում։ Մեր գյուղատնտեսական արտադրանքը շատ լավն է, բայց պետք էր այնպես անել, որ բացի տեղական շուկան բավարարելը, այն նաև արտահանվեր ավելի մեծ ծավալներով։ Այն չի զիջում ամենատարբեր երկրների գյուղատնտեսական արտադրանքին, անգամ գերազանցում է։ Մենք չենք կարողանում ապահովել արտահանման համապատասխան ծավալը։

Մենք վերջին տարիներին Թուրքիայից 260 մլն-ի ապրանք ենք ներկրել, 1,5 միլիոնի արտահանել։ Այս հարաբերակցությունը միայն ցույց է տալիս, որ մենք, կարծես թե, ունակ չենք որևէ բան արտադրելու։ Ազգային ժողովն ընդունեց որոշում արգելելու թուրքական ապրանքների ներմուծումը, բայց իմ կարծիքով դա անարդյունավետ քայլ է։ Արգելելով չեն գործում։ Տնտեսությունը որոշումների չի ենթարկվում։ Տնտեսությունը զարգանում է իր տրամաբանությամբ, արգելելով որևէ հարց չես կարող լուծել։Հասկանում ենք, որ սա ավելի շատ քաղաքական քայլ էր, որն, ի դեպ, որևէ վնաս չի տալու թուրքական տնտեսությանը, որը միլիարդների առևտուր է իրականացնում եվրոպական երկրների հետ»,- եզրափակում է Արմեն Պողոսյանը։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վենսը հայտարարել է ԱՄՆ-Իրան բանակցություններում առաջընթացի մասին Reuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա