Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel-ն ու Mitsubishi-ին. վերջինս կողաշրջվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել են Mitsubishi և Opel մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ–փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Փրկարարները ճանապարհային ոստիկանների հետ շրջել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



