Այսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան. Արսեն Ղուկասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Դա այն է, որ ասում էին տարբեր տեղերում կան թաղված, հերթով տեղերը ասում են, հանում, բերում ենք, բայց բոլորն էլ իրենց պարկերի մեջ են տեղադրված: Կան որոշ մարդկանց մոտ փաստաթղթեր, հնարավոր է` վաղվանից ցուցակներ էլ գցենք: Իրենք նախապես ասել էին, որ 100 մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց 39-ը: Ողջերի մասով որոնողական աշխատանքները արդյունքներ չեն տվել, վաղը նորից կշարունակվեն»,-ասել է նա:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



