Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Դերասանի դեպքում տաղանդից բացի աշխատում է նաև բախտի գործոնը». Լիլիթ Սարգսյանը՝ 1-ին կուրսից սերիալներում նկարահանվելու և ստացած բացասական նամակների մասին

ԼԱՅՖ

Երիտասարդ դերասանուհի Լիլիթ Սարգսյանն այս շրջանում նկարահանվում է ATV հեռուստաընկերության «Ախթամար» սերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր զբաղվածության, բացասական կերպարի, համալսարանի և թատրոնում առաջին լուրջ դերի մասին:

Ըստ Լիլիթի՝ այս շրջանում իր զբաղվածությունը մեծ է. «Սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական արվեստ ֆակուլտետի 3-րդ կուրսում, զուգահեռ նկարահանվում եմ սերիալում, աշխատում թատրոնում, բայց ես սիրում եմ տեմպի մեջ լինել։ Սկսել եմ նկարահանվել առաջին կուրսից։ Իմ առաջին նախագիծը Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալն էր, որտեղ խաղում էի Եվայի կերպարը, դերը բացասական էր։ Միշտ մտածել եմ, որ այս մասնագիտության մեջ տաղանդից բացի աշխատում է նաև բախտի գործոնը։ Ինձ նկատեցին, ու ես հայտնվեցի ասպարեզում»:

Լիլիթի խոսքով՝ առաջին կուրսում նկարահանվելը հեշտ չի տրվել, եղել են շատ բարդություններ։ «Նախ՝ չէի հասցրել յուրացնել մասնագիտական շատ նրբություններ, միանգամից մտա նկարահանման հրապարակ, խաղում էի պրոֆեսիոնալ դերասանական կազմի հետ ու հայտնվել էի տեսախցիկի առջև։ Տեսախցիկն այդ շրջանում իմ մեծագույն թշնամին էր, որովհետև ինքն ինձ էր նայում, ես՝ իրեն։ Սակայն նկարահանող անձնակազմի ու դերասանների օգնությամբ այս ամենը շատ կարճ ժամանակում շտկվեց։ Նկարահանումները դասերի հետ համատեղելը ևս շատ բարդ է։ Առավել բարդ է լինում, երբ քեզ ասպարեզ բերած մարդը չի գիտակցում, որ դու ուսանող ես, բայց ես այդ խնդրի առջև չկանգնեցի, որովհետև մեր թիմն աշխատում էր փոխհամաձայնությամբ»,- նշեց նա։

Հարցին, թե առաջին կուրսից հեռուստասերիալներում նկարահանվելը համալսարանում խնդիրներ չի՞ ստեղծել, Լիլիթը պատասխանեց. «Եթե լիներ, միգուցե չնկարահանվեի։ Միակ մտավախությունն այն էր, որ դասերից չբացակայեմ, դա էլ փորձել եմ մաքսիմալ համատեղել»։

Լիլիթն անկեղծացավ, որ բացասական կերպարներ մարմնավորելը հեռուստադիտողի կողմից ոչ միանշանակ է ընդունվում: «Որքան էլ հանրության կարծիքը վատն է լինում իմ, այլ ոչ թե կերպարի մասին, միևնույն է, դա ոչինչ չի փոխում ինձ մոտ, շարունակում եմ սիրել կերտել բացասական կերպար։ Այո՛, ցավոք սրտի, կա մարդկանց գերակշիռ զանգված, որը կերպարին և դերասանին չի անջատում իրարից։ Պատահում է նույնիսկ, որ բացասական բնույթի հաղորդագրություններ եմ ստանում հեռուստադիտողներից, բայց բացասական կերպարն ավելի գունեղ է, խաղարկային, հետաքրքիր։ Ինձ մոտ դերասանական առումով բարդություններն ավելի շատ առաջանում են դրական կերպար կերտելիս,- ասաց նա և հավելեց, որ դերասանուհուն ինքնավստահություն է պետք, բայց ոչ դատարկ ու փուչ ինքնավստահություն,- Պետք է ուղղակի իմանաս քո կարողությունները: Շատ կարևոր է, երբ մարդ գիտի՝ ի՞նչ կարող է և ի՞նչ՝ ոչ։ Դերասանուհին նաև պետք է կարողանա իրեն մատուցել ու երբեք չթերագնահատի իրեն։ Այս ամենն իմ փորձով եմ հասկացել»։

Լիլիթը նաև խաղում է Պատանի Հանդիսատեսի թատրոնում։ «Թատրոնում զբաղվածությունս դեռ այդքան էլ մեծ չէ, բայց փոքրիկ քայլերով փորձում եմ առաջ շարժվել։ Սկզբում «Ջրահարսը» ներկայացման մեջ ընդգրկվեցի, հիմա զբաղվածություն ունեմ նաև այլ ներկայացման մեջ, հունվարի 29-ին խաղալու եմ Մարիի կերպարը «Վերջին ուսուցիչը» ներկայացման մեջ։ Գիրքը վաղուց կարդացել եմ, գրքի էկրանավորումը նույնպես դիտել եմ, այնտեղ ընկերներիցս շատերն էին խաղում։ Իհարկե, սա ինձ համար փորձաշրջան է։ Թատրոնը և կինոն ահռելի տարբերություն ունեն։ Թատրոնում է երևում դերասա՞ն ես, թե՞ ոչ, որովհետև երբ վարագույրը բացվում է, դու մենակ ես մնում քո կարողությունների հետ»,- ասաց նա ու հավելեց, որ ունի նաև այլ նորություններ, որոնց մասին դեռ չի ուզում խոսել։

ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն ՌԴ ԶՈՒ-ն hարվածել է Օդեսային. տnւժել են 2 հոգի Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters «Արամիս ժպիտը մնաց Շուշիում». Արամ Թորոսյանն անմահացել է նոյեմբերի 7-ին Շուշիում. «Փաստ»Խայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան Արագածոտնում բախվել են «Jeep»-ը և «Opel Zafira»-ն. 3 վիրավnրից մեկը ազատամարտիկ, «Հայ ազգային կոնգրես»-ի անդամ Վարդան Մալխասյանն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանՈ՞ր դեպքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության անցնելու պարտականությունը կհամարվի իրացված. «Փաստ»Չինաստանը առգրավել է F-35 կործանիչի պահեստամասեր, որոնք հայտնվել էին Հոնկոնգում. Bloomberg