Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հետևանքները կարող են պարզապես անդառնալի լինել․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ, որ կառավարության գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նաև կառավարության օպտիմալ կառուցվածքով: Սակայն շուրջ մեկուկես տարի առաջ, առանց որևէ հիմնավորման, մասնագիտական և գիտական շրջանակների կարծիքը հաշվի առնելու ու հանրային քննարկումներ անցկացնելու, լուծարվեցին մշակույթի և գյուղատնտեսության նախարարությունները, որոնք երկրի համար ազգային անվտանգության տեսակետից ունեն ռազմավարական կարևոր նշանակություն: Մենք միամտաբար կարծում էինք, թե այս որոշումն արդյունք է երիտհեղափոխականների անփորձության ու տգիտության, մինչդեռ արդեն պարզ է, որ այն խնամքով նախապատրաստված և ծրագրված էր, որևէ կերպ արդարացված չէր և դավադրություն էր սեփական երկրի ու ժողովրդի նկատմամբ, ինչը նպատակ էր հետապնդում խարխլել և թուլացնել հայոց երկրի ու պետականության հիմքերը:

Դեռ ժամանակին ֆրանսիացի փիլիսոփա, գրող Ժան Ժակ Ռուսսոն գրում էր. «Անկախության պայմաններում պետությունը պահելու միակ միջոցը գյուղատնտեսությունն է: Տիրապետեք թեկուզ աշխարհի ողջ հարստությանը, միևնույն է, դուք կախված եք ուրիշներից, եթե չունեք ուտելու ոչինչ… Առևտուրը ստեղծում է հարստություն, իսկ գյուղատնտեսությունն ապահովում է ազատություն»: Գյուղատնտեսությունը նյութական արտադրության ռազմավարական ճյուղ է և երկրի համար ունի ոչ միայն սոցիալ-տնտեսական, պարենային անվտանգության, այլ նաև քաղաքական, պատմա-մշակութային, ժողովրդագրական, բարոյահոգեբանական և պաշտպանական կարևոր նշանակություն:

Հայաստանում 1991 թ. իրականացված բարեփոխումներն, ըստ էության, հիմնականում սահմանափակվեցին սեփականաշնորհմամբ, չապահովվեց ռեֆորմների շարունակականությունը, և արդյունքում չունեցանք ակնկալվող առաջընթաց: Գյուղատնտեսությանը լուրջ հարված հասցրեցին հետռեֆորմյան տարիներին ոլորտում իրականացվող ոչ գրագետ քաղաքականությունը, կադրային սխալ նշանակումները ու բազմաթիվ կամայական և չարդարացված կառավարչական որոշումները: Գրագետ չեն մշակվող պետական աջակցության ծրագրերն ու պետական կարգավորման մեխանիզմները, հաճախ դրանք կտրված են լինում իրականությունից ու տրամաբանությունից,վառ օրինակ՝ սպանդանոցների հետ կապված որոշումը: Պետական աջակցության միջոցներն առավելապես օգտագործվում են ոչ նպատակային և անարդյունավետ:

Ոլորտը կառավարող կադրերի գերակշռող մասը անփորձ ու պատահական մարդիկ են, որոնք չեն կարողանում խորքային բարեփոխումներ և արդյունավետ կառավարում իրականացնել, և ռեֆորմներից շուրջ 30 տարի անց գյուղատնտեսական շատ ցուցանիշներով զիջում ենք մինչռեֆորմյան տարիների մակարդակին՝ մինչդեռ ունենալով բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման համար՝ բերրի հող, մաքուր ջրի հարուստ պաշարներ և երկարատև ու անսահման արև: Դրանով հանդերձ, սակայն, մենք չենք կարողանում կերակրել մեր 2,5-3 միլիոն բնակչությանը սեփական գյուղմթերքով, և Հայաստանում գյուղմթերքով ինքնաբավության մակարդակը կազմում է ընդամենը 65 %, որից ցորենինը՝ 25,9%:

Իսկ 222000 հեկտար վարելահող դուրս է մնացել ակտիվ շրջանառությունից և օգտագործվում է որպես խոտհարք կամ արոտավայր: Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտի զարգացման ցածր տեմպերը պայմանավորված են նաև աշխատատար գործընթացների մեքենայացման ցածր մակարդակով՝ հնացած տեխնիկական պարկի և ժամանակակից տեխնիկայի անբավարարությամբ, նյութատեխնիկական անբավարար բազայով, բնական ռեսուրսների (հողի, ջրի) անարդյունավետ օգտագործմամբ, ապահովագրության ու տնտեսվարման առաջադիմական ձևերի բացակայությամբ, ֆերմերային տնտեսությունների փոքր չափերով, բարձր տեխնոլոգիաների և ընդհանրապես գիտական նվաճումների դանդաղ ներդրմամբ¬, աշխատանքի և արտադրության կազմակերպման ոչ ժամանակակից մշակույթով, ագրարային կրթության ու գիտության վրա կատարվող ներդրումների անբավարարությամբ, տեղեկատվական, խորհրդատվական և սպասարկման ծառայությունների ցածր արդյունավետությամբ, իրավական դաշտի անկատարությամբ, գյուղական տարածաշրջաններում շուկայական, արտադրական և սոցիալական ենթակառուցվածքի զարգացման ցածր մակարդակով և այլն:

Գյուղնախարարության՝ որպես ինքնուրույն կառուցվածքային միավորի պահպանումը նաև արդարացված էր նրանով, որ Հայաստանում ագրոարդյունաբերական համակարգին բաժին է ընկնում երկրի ՀՆԱ-ի մոտ 20 %-ը, այդ թվում՝ ագրարային հատվածին՝ շուրջ 12 %-ը, արտաքին ապրանքաշրջանառության մեջ գյուղատնտեսական արտադրատեսակների տեսակարար կշիռը կազմում է 30 %: ՀՀ բնակչության մոտ 36%-ը ապրում է գյուղական բնակավայրերում, իսկ ագրարային հատվածում զբաղված է ընդհանուր զբաղվածների շուրջ 37 %-ը: Բացի այդ, գյուղատնտեսությունը բաց երկնքի տակ վարվող ճյուղ է, որն ավելի շատ է ենթարկվում բնական աղետների ազդեցության, աչքի է ընկնում արտադրության սեզոնային բնույթով ու բարձր ռիսկայնությամբ և ճյուղը դարձնում է ոչ մրցունակ, ոչ եկամտաբեր և, հետևաբար, գրավիչ չէ ներդրողների համար, ինչը ենթադրում է ոլորտի նկատմամբ պետության և հասարակության յուրահատուկ վերաբերմունք:

Եվրոպայի գիտնականները հետազոտությունների արդյունքում եկել են այն եզրակացության, որ գյուղատնտեսության զարգացման համար հիմնական կարևոր պայման են պետական պատշաճ աջակցությունը, կոոպերատիվների զարգացումը և գիտատեխնիկական նվաճումների ներդրումը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն երկներում, որտեղ պետությունը գյուղատնտեսությանը ցույց է տալիս համակողմանի աջակցություն, որպես կանոն, լուծված են պարենային անվտանգության խնդիրները: Պատահական չէ, որ զարգացած երկրներում մշակված և ներդրված են պետական աջակցության հատուկ մեխանիզմներ, որոնք երաշխավորում են գյուղատնտեսական արտադրության մրցունակությունը և ֆերմերների նվազագույն եկամուտները: Վերջին ժամանակներս Հայաստանում իրականացվում են բյուջետային աջակցության ծրագրեր, սակայն դրանք այնքան չնչին են, որ չեն կարող վճռական ազդեցություն ունենալ ոլորտի զարգացման վրա:

Համեմատության համար նշենք, որ զարգացած երկրներում բյուջետային անհատույց աջակցությունը՝ սուբսիդիաների տրամադրումը, տատանվում է գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի արժեքի 40-95 %-ի սահմաններում, իսկ Հայաստանում այն կազմում է ընդամենը 2-3 %: Չնայած նրան, որ ագրարային ոլորտը աչքի է ընկնում բարձր ռիսկայնությամբ և եկամտաբերության ցածր մակարդակով, այնուամենայնիվ, արդյունավետ կազմակերպման և բարձր տեխնոլոգիաների ներդրման, պետական աջակցության մեխանիզմների կատարելագործման, տնտեսավարման արդյունավետ ձևերի ներդրման, ենթակառուցվածքների, ոլորտի գիտության ու կրթության զարգացման շնորհիվ գյուղատնտեսությունը կարող է ապահովել մեծ եկամուտներ: Գյուղատնտեսության ոլորտում առկա հրատապ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներին ավելացան նաև պատերազմի հետևանքով առաջացած բարդությունները՝ կորցրեցինք շուրջ 100 հազար հեկտար վարելահող Արցախում,արոտավայրեր ու վարելահողեր Սյունիքում և ջրային լուրջ պաշարներ:

Բացի այդ, պատերազմի արդյունքում սահմանամերձ դարձան շատ բնակավայրեր և գյուղատնտեսական հողատեսքերի զգալի մասը հայտնվեց գնդակոծության վտանգավոր գոտում: Այստեղից հետևում է, որ սահմանափակ ռեսուրսներով ստիպված ենք լինելու առավել արդյունավետ կազմակերպել գյուղատնտեսական արտադրությունը: Արդեն ժամանակն է ակտիվորեն նախապատրաստվել գարնան գյուղատնտեսական աշխատանքներին, մինչդեռ գյուղացիները դեռ ուշքի չեն գալիս կատարվածից և հանդես են բերում անտարբերություն՝ չունենալով նաև ապագայի նկատմամբ կայուն երաշխիքներ: Սրանք, կարծում եմ, մեզ խորհելու լուրջ տեղիք պետք է տան, մենք կարող ենք կանգնել պարենային անվտանգության լուրջ սպառնալիքի առջև: Ազգովի պետք է լավ իմանանք, որ հայոց պետականության ակունքներում հայ գյուղացին է կանգնած, և մեր երկրի ու պետության կայունությունը, անկախությունն ու անվտանգությունը մեծապես պայմանավորված են հենց նրանով: Մենք պետք է դեմքով շրջվենք դեպի գյուղը, վերականգնենք երբեմնի ուշադրությունը և ընդգծված հարգանքը հայ գյուղացու նկատմամբ՝ որպես բարիք ստեղծող ու արարող մարդու:

Սա առավել հրատապ է և կարևոր այսօր, երբ դատարկվում են սահմանամերձ գյուղերը, երբ սահմանների պաշտպանության խնդիրը դարձել է ավելի հրատապ: Իսկ հողը միայն այն դեպքում է քոնը, երբ նրա վրա ապրում և օգտագործում ես այն: Կասկած չունեմ, որ վաղ թե ուշ մենք հետ ենք կանգնելու գյուղնախարարությունը լուծարելու չհիմնավորված ու տրամաբանությունից զուրկ որոշումից, և որքան շուտ, այնքան լավ: Հակառակ դեպքում կխորացնենք առանց այդ էլ ոլորտում առկա անմխիթար վիճակը, իսկ հետևանքները կարող են լինել պարզապես անդառնալի: Գյուղնախարարության վերականգնումն անշուշտ կարևոր է և ենթադրում է ոլորտի ռազմավարական նշանակության կարևորում, սակայն դա բավարար չէ, դրա հետ միասին անհրաժեշտ է արմատական փոփոխության ենթարկել նախարարության կառուցվածքը, կադրային, իրավական, պետական կարգավորմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, գյուղացիներին ֆինանսական, տեխնոլոգիական, տեխնիկական ու խորհրդատվական աջակցությանն ուղղված քաղաքականությունը:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ