Շավարշ Կարապետյանի անունով մոլորակ է անվանակոչվել
ՄՇԱԿՈՒՅԹՀայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի դուստրը՝ Զառա Կարապետյանն, իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Կիրառական աստղագիտության ինստիտուտում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում տրվել է հավաստագիր, որով Շավարշ Կարապետյանի անունով անվանակոչվել է մոլորակ, ըստ Միջազգային աստղագիտական միության 1986 թվականի սեպտեմբերի 18-ի՝ մոլորակների անվանակոչման կոմիտեի որոշման։ Փոքր մոլորակների կատալոգում մոլորակը գտնվում է #3027 համարի ներքո եւ կրում է «Շավարշ» անունը։
Հիշեցնենք, որ Շավարշ Կարապետյանը 1976 թվականի սեպտեմբերի 16-ին փրկել է Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



